ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նոր սերնդին ենք փոխանցում անկախ Հայաստան, ազատագրված Արցախ և հպարտության զգացում. Լ. Մկրտչյան

Մայիսի 26, 2017
Պաշտոնական

ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը Երևանի Մ. Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոցում ներկա է գտնվել «Վերջին դաս» ավարտական միջոցառմանը: Շնորհավորելով շրջանավարտներին՝ ԿԳ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ նրանք կյանք են մտնում մեր պետության համար վճռական և պատասխանատու փուլում. «Որպես նոր սերունդ՝ ձեզ փոխանցվում է անկախ Հայաստան, ազատագրված Արցախ, ազգային կենսագործունեության նկատմամբ հպարտության զգացում: Դուք պետք է այս գաղափարները տանեք առաջ՝ մեր ընդհանուր նպատակների իրագործման համար: Համոզված եղեք, որ մեր երկիրը ձեր պատասխանատվության ներքո է գտնվում, և կյանքը ձեզ ուր էլ տանի, դուք մնում ենք այդ պատասխանատվության կրողը և մեր ժողովրդի 5000-ամյա պատմության շարունակողը»,-իր խոսքում նշել է Լևոն Մկրտչյանը և հավելել, որ յուրաքանչյուր աշակերտի ապագայի համար վճռական նշանակություն է ունենում միջավայրը, որ ապահովում է դպրոցը, թաղամասը, քաղաքի կամ գյուղի այն հատվածը, որտեղ անցել են դպրոցական տարիները: ԿԳ նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ դպրոցը տալիս է ոչ միայն գիտելիք, այլ նաև անկրկնելի արժեքներ, որոնց կարևորությունն առօրյայում գուցե չի նկատվում, սակայն դրանք այն կարևոր արժեքներն են, որոնք դրվում են մարդկային և ազգային արժեհամակարգի հիմքում: Լևոն Մկրտչյանը տոնի առիթով շնորհակալություն է հայտնել մանկավարժներին՝ ընդգծելով, որ նրանց աշխատանքի ամենամեծ ձեռբերումն այն է, որ Հայաստանն աշխարհի արժեքային քարտեզի վրա շարունակում է ընկալվել որպես գիտակրթական տարածք, որտեղ մենք քայլ առ քայլ առաջ ենք շարժվում. «Մենք տարիներ առաջ դրեցինք եվրոպական կրթական տարածքի հիմքերը և այսօր արդեն ունենք որոշակի արդյունքներ՝ կրթական չափորոշիչների, կրթական ձևաթղթերի առումով: Մեր կրթական համակարգն այսուհետ ընկալելի է Եվրոպական կրթական տարածքում, որտեղ դուք կարող եք ազատ տեղաշարժվել և գտնել ձեր տեղն ու ընթացքը»,- նշել է Լևոն Մկրտչյանը:

Լրագրողների հետ զրույցում Լևոն Մկրտչյանը, տարիների հեռվից վերհիշելով իր դպրոցական տարիները, խոստովանել է, որ Վերջին դասի խորհրդի մեջ շատ բան չի փոխվել. «Ես Չարենցի անվան դպրոցում եմ սովորել, և «Վերջին զանգը» դպրոցական տարիների ամենաանմոռանալի օրերից մեկն էր: Հիմա, երբ մենք երևանյան սովորական մի դպրոցում ենք, շատ տարբերություն չեմ տեսնում միջավայրի և մթնոլորտի մեջ. ըստ էության, ավանդույթը փոխանցվում է, որը շատ կարևոր է»,-նշել է Լ. Մկրտչյանը՝ հավելելով, որ մինչև այսօր էլ իր ամենամտերիմ ընկերները շարունակում են մնալ համադասարանցիները:
ԿԳ նախարարի պաշտոնակատարը պատասխանել է նաև իրեն ուղղված այլ հարցերի, որոնք վերաբերել են դպրոցների միավորմանը և խոշորացմանը, ավարտական քննությունների կազմակերպմանը և այլ հարցերի:
Նշենք, որ Մ. Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոցն ունի շուրջ 300 աշակերտ, որոնցից 100-ն այս տարի ավարտում են դպրոցը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…