ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Որակյալ կրթության ապահովման նորարարական մեթոդներ

Մայիսի 30, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը` ի դեմս նախարարի պաշտոնակատար Լ. Մկրտչյանի և «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը` ի դեմս նախագահ  Ա. Իսպիրյանի, կարևորելով ՀՀ հանրակրթության բնագավառում նորարարական կրթական տեխնոլոգիաների կիրառմամբ որակյալ կրթության ապահովումը, այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր:
ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը նշել է, որ հուշագրի միջոցով փորձելու են «Մանկավարժական նախաձեռնություն» ասոցիացիայի` հանրակրթական համակարգում տարիներ շարունակ իրականացվող ծրագրերը դարձնել հանրային սեփականության առարկա: Ըստ Լևոն Մկրտչյանի` Հայաստանն ունի փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցներում որակյալ կրթություն կազմակերպելու խնդիր, քանի որ երեխաները մեղավոր չեն, որ մի դպրոցում են սովորում, որտեղ ընդամենը 12 աշակերտ կա: «Մենք պետք է հասկանանք, թե եղած պայմաններով ինչպես կարող ենք կրթության որակ ապահովել: Օրինակ, «Բյուրակն» կրթահամալիրի փորձը շատ հետաքրքիր է մեզ համար թե՛ կիրառելիության իմաստով, թե՛ այն առումով, որ նույն ձևով կիրառելի է դառնում, երբ աշակերտն ընտրում է իր մասնագիտությունը: Բացի այդ, կրթահամալիրի արձանագրած արդյունքները բավականին հուսադրող են, իսկ արդյունքի խորքում դրված է մեթոդ, որը կարողացել է  հարմարեցվել ոչ միայն մեր երկրում, այլև նախկին ԱՊՀ երկրներում: Այնտեղ գիտակրթական փորձարկումների մեջ առաջացել են ձևավորված համակարգեր, որոնք յուրաքանչյուրն իր տեղում արժեք է արտադրում` բավականին լավ որակով: Ճիշտ է, այդ արժեքների մի մասը միայն կրթահամալիրինն է և բացի «Բյուրակն»-ից ոչ մի տեղ չի լինի այն ներդնել, քանի որ դրա համար հարկավոր է` անցյալ, ուսուցիչների հատուկ պատրաստվածություն, բայց կան մեթոդներ, որոնք կարելի է կիրառել այլ դպրոցներում: Ուստի, ցանկանում եմ, որ  բոլորս մեկ անգամ ևս հիշենք և մեր հարգանքի տուրքը մատուցենք «Բյուրակնի» երջանկահիշատակ տնօրենին` Սպարտակ Մանուկի Մկրտչյանին, ով հեռացավ մեզնից: Շատ հետաքրքիր մի փաստ եմ ուզում արձանագրել` մարդը լքում է այս աշխարհը, բայց իր տեսակետը, իր գործը շարունակություն է ունենում և նա մեր բոլորի մեջ է, որովհետև իր կարճատև կյանքի ընթացքում կարողացել է ձևավորել թիմ, գաղափար և այդ գաղափարը տարածվելով` դարձել է ոչ թե մեկ դպրոցի սեփականություն, այլ Հայաստանում գործ ունենք ցանցային համակարգի հետ»,-նշել է Լևոն Մկրտչյանը: Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև երկկոմպլեկտ և եռակոմպլեկտ դասարանների խնդրին:
«Մանկավարժական նախաձեռնություն» ասոցիացիայի նախագահ Արա Իսպիրյանն էլ իր հերթին նշել է, որ իրենց նպատակն է ՀՀ-ում նպաստել նոր կրթական իրողության կայացմանը, այսինքն` նորարարական նախաձեռնություններով հանդես գալ, որը որոշակի խնդիրներ կլուծի կրթական ոլորտում: «Ուսուցման կոլեկտիվ եղանակի գաղափարախոսության հիմքում ընկած են ընդհանուր ճակատի բացակայության և յուրաքանչյուր երեխայի համար անհատական ուսումնական ծրագիր իրականացնելու հնարավորությունը: Մենք ունենք բազմակազմ դասարաններ, որտեղ տարբեր դասարանների ներկայացուցիչներ հավաքված են մեկ լսարանում: Աշակերտներն ուսումնասիրում են տարբեր ուսումնական նյութեր, իսկ ուսումնասիրության հնարավորությունը հենց մեր նորարարական նյութերն են տալիս»,-նշել է նա: 
Հանդիպմանը ներկա, հիմնականում փոքրաթիվ աշակերտական կազմ ունեցող և նշված փորձնական ծրագրում ընդգրկված դպրոցների տնօրենները կիսվել են իրենց ուսհաստատությունների փորձով: 
Նշենք, որ հուշագրի շրջանակում կողմերը համատեղ կիրականացնեն ՀՀ-ում ուսուցման կոլեկտիվ եղանակի կայացման ու տարածման գործընթացը: Համաձայն փաստաթղթի` կողմերը կհամագործակցեն կադրերի վերապատրաստման, կոնֆերանսների, սեմինարների, խորհրդակցությունների կազմակերպման, համապատասխան նյութերի, մեթոդական ձեռնարկների, աշխատությունների, մշակման և հրատարակման, համատեղ աշխատանքային խմբերի ձևավորման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման և լուծման, ինչպես նաև մասնագիտական և կազմակերպական բնույթի այլ ուղղություններով: 
«Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիան պատրաստ է աջակցել փոքրաթիվ աշակերտական թվաքանակ և բազմահամակազմ դասարաններ ունեցող դպրոցներում ներդնել ուսուցման կազմակերպման նոր, տվյալ դպրոցների հնարավորություններին համապատասխան տեխնոլոգիաներ` արդյունավետ և որակյալ ուսուցում կազմակերպելու համար:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…