ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ընտանիք» կենտրոն. «Հայկական ազգային պարեր» խորագրով ցուցահանդես Շիրակի մարզի գյուղական համայնքներում

Մայիսի 31, 2017
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը մայիսի 22-ին 24-ը Շիրակի մարզի Ցողամարգ, Թորոսգյուղ, Գոգհովիտ գյուղական համայնքներում անցկացրեց «Հայկական ազգային պարեր» խորագրով գեղանկարչության ցուցահանդես: Նպատակն էր սաների մոտ  ձևավորել ազգային արժեքները պահպանելու ձգտում, զարգացնել դեռահասների ստեղծագործական կարողություններն  ու հմտությունները:

Ցուցահանդեսներին ներկա էին «Ընտանիք» կենտրոնի մանկավարժները, վերոնշյալ համայնքների դպրոցների տնօրենները, աշխատակիցներ, ծնողներ, աշակերտներ և համայնքների բնակիչներ:

Թեմայի շուրջ ստեղծագործելիս սաները ուսումնասիրել էին հայկական ավանդական պարերը և Հայաստանի տարբեր տարածաշրջաններին բնորոշ ազգային տարազների յուրօրինակությունը, որոնց վերաբերյալ և իրենց պատկերացումները արտահայտել էին ստեղծագործություններում: Մինչ ցուցահանդեսի դիտումը նրանք ներկայացրեցին տեղեկատվություն թեմայի վերաբերյալ, որից հետո ներկաները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան և իրենց գնահատականը տվեցին 5-18 տարեկան սաների կատարած աշխատանքներին: Համայնքների լավագույն ստեղծագործական աշխատանքների հեղինակներն արժանացան պատվոգրերի:

Սաների ծնողները շնորհակալություն հայտեցին «Ընտանիք» կենտրոնի տնօրինությանն՝ իրենց երեխաների արտադպրոցական կրթությունը կազմակերպելու, մշակութային արժեքներին հաղորդակից դարձնելու և նրանց զբաղվածության ապահովման համար:

Հ. Սարգսյան

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…