ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Անաղարտ պահենք մեր մայրենին» խորագրով բաց դաս – միջոցառում

Մայիսի 31, 2017
Լուրեր կազմակերպություններից

Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը:  

  Հ. Թումանյան

 ՀՀ ԿԳՆ   « Ընտանիք » մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում մայիսի 26-ին տեղի ունեցավ  «Անաղարտ պահենք մեր մայրենին»  խորագրով բաց դաս – միջոցառում, որը նվիրված էր մայրենի լեզվի միջազգային օրվան: Բաց դաս –միջոցառման նպատակն էր ներկայացնել մայրենի լեզվի դերը ազգապահպանման գործում, դեռահասների մեջ դաստիարակել հայրենասիրության, ազգասիրության որակներ, նրանց մեջ զարգացնել ոսկեղենիկ հայերենով հաղորդակցվելու, մայրենի լեզվի գեղեցկությունն ու սահունությունը պահպանելու ձգտում, ներշնչել օտար լեզու սովորելու, բայց մայրենին անաղարտ պահելու գաղափար: Միջոցառմանը ներկա էին մանկավարժներ, հյուրեր, ծնողներ և կենտրոնի այլ խմբակի սաներ:

Միջոցառումը սկսվեց Խ. Աբովյանի` «Ձե՛զ եմ ասում, ձե՛զ, հայոց նորահաս երիտասայք, ձե՛ր անունին մեռնիմ, ձե՛ր հոգուն ղուրբան, տասը լեզու սովորեցեք, ձե՛ր լեզուն, ձե՛ր հավատը ղայիմ բռնեցեք» հայտնի տողերով, որը յուրօրինակ պատգամ էր մատաղ սերնդին:

Անգլերեն լեզվի խմբակի սաները համառոտ կերպով ներկայացրեցին հայոց լեզվի զարգացման պատմությունը և հպարտությամբ խոսեցին պերճաշուք հայերենի մասին, որ ժառանգել են մեր մեծերից: Սահիկահանդեսի զուգակցությամբ և գեղեցիկ համադրմամբ սաները ներկայացրեցին նաև հայ և օտարազգի հայտնի մարդկանց արտահայտած մտքերը հայոց լեզվի մասին: Սաների խոսքը լի էր մայրենին «անաղարտ ու մաքուր»  պահելու կոչերով ու պատգամներով, քանզի, ինչպես հայրենիքը, լեզուն ևս կարիք ունի ամենօրյա պաշտպանության:

 Միջոցառման ընթացքում ազգագրական երգ ու պարի խմբակի սաները, իրենց հուզիչ և անկեղծ կատարմամբ, հանդիսատեսին մատուցեցին «Մեսրոպաշունչ հայոց տառեր» երգը: Իսկ հայրենաշունչ պարային բեմադրությունը հայրենասիրական և ազգագրական ոգով տոգորեց բոլոր ներկաներին, մեկ անգամ ևս ապացուցելով, որ հայի ուժը իր միասնության և համախմբվածության մեջ է:

Հայ լեզուն ավադվել է մեզ դարերի խորքից և, որպես ամրակուռ վահան, իր վրա է կրել ոսոխի բազմաթիվ հարվածները, բայց մնացել է անսասան: Թշնամու յաթաղանի ու հրի դեմ մեր լեզուն մագաղաթ ու մատյան է դարձել… Ու հայ ազգն այսօր հայ է մնացել միայն իր հավատքի ու հայոց լեզվի շնորհիվ…  

Հ. Սահակյան

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…