ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մասնագիտական կողմնորոշում

Հունիսի 1, 2017
Դպրոցական անցուդարձ

Մասնագիտության գիտակցված ընտրությունը

Ձեր աշխատանքային հաջողությունների հիմքն է:

 

Ջերմուկի Մ.Գորկու անվան թ. 1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանում միջոցառում է վերոհիշյալ թեմայով: Ներկա էին տարբեր մասնագիտության տեր հյուրեր: Ցանկալի էր լսել նրանց կարծիքները, խոհերը, տեսակետները իրենց մասնագիտությունների վերաբերյալ և մեկ անգամ ևս ճշտելու, թե արդյոք ճիշտ ընտրություն են արել /կամ դեռ չեն արել/ երեխաները:

Այդ ո՞ր աղջիկն ու տղան չեն տարվում ռոմանտիկ երազանքներով, չեն երազում արտասովոր արկածների, և նույնքան արտասովոր մասնագիտությունների մասին. անել այն, ինչ մինչ այդ ոչ ոք չի արել:

Երազանքը`երազանք, սակայն անհրաժեշտ է ճիշտ ուղղություն տալ դրանց, ճիշտ հունի մեջ դնել այդ երազանքը` հետագայում չընկճվելու, չհիասթափվելու համար:

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՄԻ ՀԱՆԳԱՄԱՆՔ Է, ՈՐԸ ԸՆԴԳԾՈՒՄ Է ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԻ ԱՊԱԳԱ ՈՒՂԻՆ: Եվ այդ հանգամանքից է կախված հաճախ` երջանի՞կ է լինելու մարդը, թե՞ պարզապես գոյությունն է քարշ տալու, հաջողա՞կ է լինելու, թե՞ անճար, հաճույքո՞վ է աշխատանքի գնալու, թե՞ պարտականությունը ձանձրույթ է հուշելու, դիպլոմը հա՞ց է բերելու, թե՞ պարզապես ծածկվելու է մոռացության մշուշով:

Իրականում տարբեր գործոններ են որոշում երեխայի ապագա մասնագիտությունը` սկսած նրա բնավորության գծերից, նախասիրություններից, ունակություններից, մինչև ծնողների, ուսուցիչների խորհուրդներն ու ուղղորդումները, մեր օրերում նաև ուսման համար պահանջվող գումարը, մոդայիկ լինելու միտումը և այլ դրդապատճառներ:

Պետք է նշել նաև մի կարևոր հանգամանք, որ այդ ընտրությունը նաև պետական, ազգային կարևորություն ունեցող գործ է: Այն ոչ միայն շահ բերող, բարեկեցություն բարելավվող պետք է լինի, այլ նաև պետք է նպաստի մեր երկրի զարգացմանը, բարօրությանը:

Ահա այս և նման մտահոգիչ հարցեր էր ներառում միջոցառումը` սպառիչ պատասխաններ ակնկալելով մասնագետներից, ովքեր ներկայացնում էին իրենց աշխատանքների առավելություններն ու առանձնահատկությունները` նշելով հատկապես, որ պետք է անվերապահորեն սիրել տվյալ աշխատանքը և ապրել նրանով, այլապես կյանքը կվերածվի դժոխքի:

Միջոցառումը հագեցված էր նաև գեղարվեստական մասով, տեսանյութերով և երեխաների ընտրած մասնագիտությունների վերաբերյալ տեսանյութերով և սեփական խոսքով:

9-րդ դասարանի դասղեկ` Ա.Ալեքսանյան

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…