ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Սահմանապահ բնակավայրերի ուսհաստատությունների աջակցմանն ուղղված համաժողով՝ Մեղրիում

Սեպտեմբերի 30, 2016
Պաշտոնական

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում այսօր մեկնարկել է «Մասնագիտական կրթությունը և ուսուցումը՝ հեռավոր և սահմանամերձ (սահմանապահ) բնակավայրերի հզորացման նախապայման» խորագրով եռօրյա գիտակրթական համաժողովը, որը կազմակերպել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Համաժողովին մասնակցում են արդյունաբերության և գործարար հատվածի, մասնագիտական ուսումնական հաստատությունների, մասնավորապես, Սյունիքի մարզում գործող նախնական, միջին և բարձրագույն ուսհաստատությունների, ուսումնական կենտրոնների,


պետական և տեղական կառավարման մարմինների, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ընդհանուր առմամբ՝ շուրջ 50 մասնակից: Համաժողովի աշխատանքներին ակտիվ մասնակցություն են բերել Սյունիքի մարզում գործող կազմակերպությունների, Գործատուների միության, Առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչները, ինչպես նաև երիտասարդ հետազոտողներ և գիտնականներ, որոնց գիտական ուսումնասիրության թեման առնչվում է համայնքային զարգացման ուղղություններին:
Համաժողովի նպատակն է՝ ակտիվացնել սոցիալական գործընկերների միջև գործնական հարաբերությունները՝ ի նպաստ տարածաշրջանային զարգացումների, խթանել առաջավոր փորձի ու գործընթացների ամրապնդումը, բարձրացնել հանրային իրազեկվածությունը՝ մասնագիտական կրթության հնարավորությունների և առավելությունների վերաբերյալ:
Համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական Արտակ Աղբալյանը, ով ներկաներին է փոխանցել նախարար Լևոն Մկրտչյանի ուղերձը, որում, մասնավորապես, նշվում է, որ նման համաժողովների անցկացումը կակտիվացնի հեռավոր համայնքների գիտակրթական կյանքը, ինչպես նաև ուշադրության կենտրոնում կպահի տվյալ համայնքների ուսումնական հաստատությունների գործունեությունը, հիմնախնդիրները և մարտահրավերները: Նախարարը հույս է հայտնել, որ համաժողովի արդյունքում հիմք կդրվեն գործնական համագործակցության նոր ծրագրերի, որոնք հնարավորություններ կստեղծեն, մասնավորապես, Սյունիքի մարզի հեռավոր համայնքների ուսհաստատությունների զարգացման և կրթություն-աշխատաշուկա կապի զարգացման տեսանկյունից:
Համաժողովի մասնակիցները հանդես են եկել զեկույցներով, որոնք հիմնականում վերաբերել են պետական ռազմավարական ծրագրերին, դրանց հնարավորություններին ու հիմնախնդիրներին: Այս թեմաներին են անդրադարձել ՀՀ կրթության և գիտության, տարածքային կառավարման և զարգացման, էներգետիկայի և բնական պաշարների, գյուղատնտեսության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների ներկայացուցչները, ինչպես նաև ՀՀ Սյունքի մարզի Մեղրու միացյալ համայնքի ղեկավարը: Գործատուների, գործարարների և արդյունաբերողների բիզնես զարգացման միտումներին ու կարիքներին են իրենց զեկույցներում անդրադարձել Գործատուների միության, Առևտրաարդյունաբերական պալատի և Մեղրու գինու գործարանի ներկայացուցիչները: Գիտական հետազոտություններն և արդյունքներն իրենց ելույթներում ներկայացրել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի, Հայաստանի ազգային ագրարային և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչները: Տեղական ՄԿՈՒ հաստատությունների գործնական առավելություններն ու փորձը ներկայացրել են ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի տարածաշրջանային պետական քոլեջների տնօրենները: Աջակցության առկա և հեռանկարային միջոցառումներին են իրենց զեկույցներում անդրադարձել «ԴՎՎ Ինտերնեյշնլ», «Գլոբալ զարգացումներ» և Ուսուցման ազգային հիմնադրամների, ինչպես նաև ՀՀ ԿԳՆ ԿԱԻ մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի ներկայացուցիչները: Համաժողովի առաջին օրն ամփոփվել է աշխատանքային թեմատիկ խմբերում անցկացված քննարկումների շարքով, որոնք վերաբերել են բիզնես և ՊԿ և ՏԻՄ համագործակցություն հնարավոր ծրագրերին:
Համաժողովի ընթացքում ներկայացված զեկույցներն ամբողջացվելու, վերլուծվելու, դասակարգվելու են ըստ խնդիրների և առաջարկների, իսկ հետագայում որպես հնարավոր գործողություններ՝ ներկայացվելու համապատասխան կառույցներին կամ կազմակերպություններին։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարության կայք

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…