ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օր

Հունիսի 1, 2017
Պաշտոնական

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ և երեխայի խնամքի համակարգի ու ներառական կրթության ոլորտում ներկայումս իրականացվող բարեփոխումների շրջանակներում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որը կազմակերպել էր ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը: Միջոցառումը նվիրված էր Երեխայի իրավունքների կոնվենցիայում ամրագրված երեխաների հիմնարար իրավունքների լուսաբանմանը, ինչպես նաև՝ 2014-2017թթ. հիմնական ձեռքբերումներին և մարտահավերներին, մասնավորապես, թե ինչու է Հայաստանը նախաձեռնել բարեփոխումների գործընթացը: Ասուլիսին մասնակցում էին ԱՄՆ ՄԶԳ կողմից համաֆինանսավորվող «Խոցելի երեխաների սոցիալական ներառումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության հիմնական գործընկերները: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը շնորհավորել է Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ` ընդգծելով, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մշտապես գտնվում են պետության ուշադրության կենտրոնում: «Մինչև 2025 թվականը մեր երկիրն անցնելու է համընդանուր ներառականության: Առհասարակ, ներառական կրթության ոլորտում Հայաստանը մեծ և բավականին հաջողված փորձ ունի: Երբ քննարկում ենք վերոնշյալ երեխաների հարցը, մենք հաճախ կենտրոնանում ենք միայն ուսուցման պայմանների վրա՝ թեքահարթակ, շինություն այլն: Կարծում եմ` այն սխալ հարցադրում է. երբ գլխավոր խնդիրը դնում ենք ֆիզիկական հարթության մեջ, մենք մոռանում ենք անձնավորությանը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մշտապես պետք է իրենց զգան որպես կոլեկտիվի անհրաժեշտ անդամ, հետևաբար ներառական կրթության խնդիրը մանկավարժական է` ինչպես կազմակերպել նրանց կյանքը ուսումնական խմբում, որպեսզի այդ երեխաներն օգտակար լինեն մյուսների համար: Այսինքն, այս խնդիրն ունի մեկ՝ գաղափարախոսական լուծում` բացառապես համագործակցային հիմքերով: Եթե գործունեության կազմակերպման սկզբունքը մրցակցային է, դա արդեն փակուղի է»,-նշել է նախարարի տեղակալը:
Ասուլիսի մյուս բանախոսները` ՀՀ աշխաատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աշոտ Մարգարյանն անդրադարձել է Երեխայի խնամքի համակարգի բարեփոխման խնդիրներին` խնամքի հաստատությունների վերակազմակերպումն ու այլընտրանքային ծառայությունների հիմնումը,  Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը` այլընտրանքային խնամքին և ծառայություններին, ինչպես նաև ներկայացրել ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ «Ֆորմալ այլընտրանքային խնամքի համակարգում երեխաների թվաքանակի գնահատում. մարտահրավերներ ու արդյունքներ» զեկույցը: ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բուլղարիայի գրասենյակի փորձագետ, ծրագրի ղեկավար Միլենա Հարիզանովան իր հերթին ներկայացրել է Բուլղարիայում երեխայի խնամքի համակարգի բարեփոխման գործընթացը, քաղած դասերը և իրականացված բարեփոխումների առավելություններն ու թերությունները: 
Ասուլիսի ընթացքում բանախոսներն անդրադարձել են նաև երեխայի կրթության իրավունքի իրացմանը երեխայի իրավունքների համատեքստում, հաշմանդամություն ունեցող երեխաների վաղ հայտնաբերման և նրանց հանրակրթական դպրոցներում ներառելու կարևորությանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…