ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ամփոփվեց «Իմ մասին» ստեղծագործական աշխատանքների մրցույթը

Հունիսի 5, 2017
Լուրեր կազմակերպություններից

Հունիսի 1-ին «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության գրասենյակում ամփոփվեց  կազմակերպության «Արևածաղիկ» ամսաթերթի կողմից հայտարարված «Իմ մասին» ստեղծագործական աշխատանքների մրցույթը։ Ժյուրիի կողմից ընտրված 10 լավագույն աշխատանքներն արժանացան խրախուսական մրցանակների և նրանցից ընտրվեցին լավագույն 3 աշխատանքները։ Դրանք են՝

Սևակ Սուլյան «Եթե հրաշք լիներ»
Լիանա Ալավերդյան «Աշխարհի գույները»
Էլեն Հակոբյան  «Եթե հրաշք լիներ»

Մրցույթն անցկացվում էր «Հավասար հնարավորություններ և իրավունքներ» խորագրի շրջանակներում և  ՀՀ տարբեր մարզերից ու Երևանից 70-ից ավել աշակերտներ ներկայացրել էին աշխատանքներ  «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի  խմբագրակազմի առաջարկած թեմաներով, որոնք էին՝

«Աշխարհի գույները»
«Եթե հրաշք լիներ»
«Իմ երազանքների քաղաքը/գյուղը»
«Երբ մարդիկ հավասար են»

10 առավել լավ աշխատանքները և խմբագրակազմի կողմից ընտրված ևս մի քանի աշխատանքներ մոտակա մեկ ամսվա ընթացքում կտեղադրվեն «Արևածաղիկ» ամսաթերթում և ամսաթերթի կայքում (www.sunflower.am)։  «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության  համագործակցությունը մրցույթի մասնակիցների հետ հետագայում ևս կշարունակվի և նրանք հնարավորություն կունենան հետագայում  տպագրվել և իրենց խոսքը հասանելի ու լսելի  դարձնել ընթերցողներին։ 

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…