ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ամփոփվեց «Օժտված երեխաներ – Քվանտ 2017» մրցույթը

Հունիսի 5, 2017
Դպրոցական անցուդարձ

Ս/թ մայիսի 7-ին և 9-ին «Քվանտ» վարժարանում տեղի ունեցավ «Օժտված երեխաներ – Քվանտ 2017» մրցույթը։ Արդյունքներն ամփոփվեցին մայիսի 20-ին՝ վարժարանի դահլիճում։ Մրցույթի հաղթողները տնօրենության կողմից ստացան հավաստագրեր։

Երևանի պետական համալսարանի և «Քվանտ» վարժարանի ջանքերով կազմակերպվող «Օժտված երեխաների» մրցույթն անցկացվում է արդեն 21-րդ անգամ՝ սկսած 1996 թ․-ից։ Տարեցտարի ավելանում են մրցույթին մասնակցող աշակերտների թիվը, ինչպես նաև ընդլայնվում է մրցույթի աշխարհագրությունը․ այս տարի մրցույթին մասնակցեցին Հայաստանի Հանրապետության և Արցախի թվով 84 դպրոցների 286 աշակերտներ, որոնցից 42-ը ճանաչվեցին հաղթող։ Նրանք արժանացան տարբեր արտոնությունների՝ նոր ուսումնական տարվանից ուսումը շարունակելով «Քվանտ» վարժարանում՝ օգտվելով մինչև 100% զեղչային համակարգից։ Նրանցից առավելագույն միավորներ վաստակած և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները կարժանանան նաև «Կողբ» և «Քվանտի շրջանավարտ» բարեգործական հիմանդրամների կրթաթոշակներին։ Ի դեպ, կրթաթոշակ տրամադրող հիմնադրամների ղեկավար կազմը վարժարանի շրջանավարտներն են, ովքեր ժամանակին եղել են «Օժտված երեխաներ» մրցույթի հաղթողներ։ Մրցույթի ընձեռած հնարավորության շնորհիվ հանրապետության տարբեր մարզերի և մայրաքաղաքի շնորհալի աշակերտները հանրապետական և միջազգային օլիմպիադաներում հասնում են մեծ հաջողությունների, իսկ նրանցից շատերը կրթությունը հետագայում շարունակում են աշխարհի առաջատար համալսարաններում (Սթենֆորդ, Օքսֆորդ, Քեմբրիջ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և այլն)։

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…