ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ձեռնարկատիրական կրթության գործնական արդյունք

Հունիսի 5, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մասնակցել է Երևանի Ալ. Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական դպրոցի մասնակիորեն վերանորոգված մարզադահլիճի բացման արարողությանը, որն իրականացրել է աշակերտական հասարակական կազմակերպությունը /ԱՀԿ/: Աշակերտական հասարակական կազմակերպությունը ստեղծվել է ՀՀ ԿԳ նախարարության և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության միջև կնքված հուշագրի շրջանակում՝ դպրոցներում ներդրված «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրով: 
Ողջունելով նախաձեռնության մասնակից դպրոցականներին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ ոգևորությամբ է ընդունել դպրոցականների կողմից մարզադպրոցի նորոգման աշխատանքները դիտելու հրավերը. «Հետևողական աշխատանքը տվել է արդյունք, որն այսօր, որպես արդյունավետ փորձ կարող ենք փոխանցել մեր բոլոր դպրոցներին: Ձեռնարկատիրական կրթության զարգացումը ժամանակի հրամայական է և մենք կարևորում ենք դպրոցականների հետաքրքրության խթանում ֆինանսական կրթության նկատմամբ: Այդ ծրագրի գլխավոր խնդիրը՝ նպատակին հասնելու համար արդյունավետ միջոցներ գտնելն է: Դուք նոր եք կյանք մտնում և կուզեի, որ հիշեք մի շատ կարևոր ճշմարտություն՝ դրամն, ինքնին չի կարող դիտվել որպես նպատակ, նպատակների հիմքում միշտ դրվում են ավելի բարձր արժեքներ, որոնք հետագայում փոխում են միջավայրը՝ բարելավելով ձեր ու ձեր շրջապատում գտնվողների կյանքը»,- նշել է ԿԳ նախարարը՝ շնորհակալություն հայտնելով ծրագրի նախաձեռնողներին:
Նշենք, որ Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչը տարրական և հիմնական դպրոցում իրականացվում է, որպես ինտեգրվող բաղադրիչ «Տեխնոլոգիա» առարկայի մեջ, իսկ ավագ դպրոցում՝ որպես հատուկ դասընթաց տեսական և գործնական բաժիններով: «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը ներկայումս հանրապետության ավելի քան 150 դպրոցում իրականացնում է «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագիրը, որի նպատակն է երիտասարդների շրջանում հավատ սերմանել սեփական ուժերի և վաղվա օրվա նկատմամբ:
Ծրագիրը ֆինանսավորվում է JHM բարեգործական հիմնադրամի և HSBC բանկի կողմից:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…