ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Սովորելու ձգտում ունեցող աշակերտը կարող է ապահովել ցանկալի արդյունք. Լ. Մկրտչյան

Հունիսի 6, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկա է գտնվել «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկին՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղակայված քննական կենտրոնում: Այստեղ քննություն էր հանձնում 158 դիմորդ, որոնցից 9-ը չէին ներկայացել քննության: Նախարարը հաջողություն է մաղթել քննությանը ներկա դիմորդներին՝ նշելով, որ գիտելիք ունեցող դիմորդներն անպայման կընդունվեն բարձրագույն ուսումնական հաստատատություններ. «Կարևորը չհուզվեք, հանգիստ գրեք ձեր առաջադրանքները և վստահ եղեք, որ Ձեր գիտելիքներն ապահովելու են ցանկալի արդյունք»,- դիմորդներին ուղղված խոսքում նշել է Լևոն Մկրտչյանը:
Քննության մեկնարկից հետո, լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ԿԳ նախարարը, անդրադառնալով միասնական քննությունների կենտրոնացված համակարգին, նշել է, որ տարիների ընթացքում այս  մեխանիզմը ապահովել է որոշակի  արդյունք. «Այսօր յուրաքանչյուրը գիտի, որ իր գիտելիքին համարժեք գնահատական կստանա: Մենք, սակայն, ուրիշ խնդիր ունենք, բուհերը շատ են բողոքում, որ այն դիմորդները, ովքեր առաջին հայտով ձևակերպված մասնագիտական նախընտրություն ունեն՝ դուրս են մղվում բարձր  միավորներ ստացած դիմորդների կողմից, որոնք ուրիշ մասնագիտություն են ընտրել: Հնարավոր է, օրինակ, բարձր միավոր ստացած իրավաբանական ֆակուլտետի դիմորդը դուրս մղի պատմության ֆակուլտետի ավելի ցածր միավոր ստացած դիմորդին»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ առաջիկայում փոփոխություններ են նախատեսվում միասնական քնությունների և բուհերի ընդունելության ընթացակարգերում: «Նախատեսվում է  առաջին հայտի գերակայության սկզբունքը պահել՝ ովքեր առաջին հայտով դիմել են ու դրական միավոր են ստացել՝ անպայման կընդունվեն առաջնահերթ, իսկ դրանից հետո միայն թափուր տեղերի առկայության դեպքում ընդունվեն մնացած դիմորդներ: Իսկ ընդհանրապես շտեմարանային համակարգն արդյունավետ է և սովորելու ձգտում ունեցող աշակերտը կարող է լավ աշխատելու դեպքում ապահովել իր քննության արդյունքը»,- ընդգծել է Լ. Մկրտչյանը: Ըստ նախարարի` միասնական քննությունների կազմակերպման ընթացակարգում նախատեսվում է մեկ այլ կարևոր  փոփոխություն ևս. հնարավոր է, որ այսուհետ  տարվա մեջ երկու անգամ ընդունելության քննություն կազմակերպվի՝ համակարգի բեռնաթափման, ինչպես նաև դիմորդների հնարավորությունների ընդլայնման նպատակով. «Յուրաքանչյուր երեխա հնարավորություն կունենա երկու անգամ փորձել: Մենք պետք է աստիճանաբար հասկանանք, որ այս համակարգը ոչ թե սխալը բռնելու վրա է,  այլ երեխայի գիտելիքը ստուգելու համար է: Եթե դիմորդն առաջին անգամ այնքան էլ լավ արդյուքն չի ապահովել, նա կարող է մեկ անգամ էլ փորձել: Այս նորամուծությունը  կապված է էլեկտրոնային համակարգի հնարավորությունների հետ և այդ ուղղությամբ փորձելու ենք աշխատել»,-նշել է  նախարարը՝ հավելելով, որ  նման փորձ շատ երկրներում կա:  
Նախարարի խոսքով՝  այս պահին Հայաստանում նման համակարգով է ընդունելություն անցկացնում Ամերիկյան համալսարանը, ինչը անհավասար պայմաններ է ստեղծում մյուս համալսարանների համար:
Լևոն Մկրտչյանը նաև նշել է, որ նորամուծություններն ենթադրում են նաև քննական արդյունքների հավաստագրում.  ցանկացած երեխա կարող է մասնակցել ցանկացած քննության,  ստանալ սերտիֆիկատ, այնուհետև հայտի գերակայության սկզբունքով դիմել նախընտրելի բուհը:
Հավելենք, որ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տվյալներով` հայոց լեզու և հայ գրականություն առարկայից միասնական քննությունների կազմակերպման նպատակով ստեղծված 29 քննական կենտրոններում քննություն է հանձնելու 5191 դիմորդ: Արցախում գործելու է 5 քննական կենտրոն` «Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննություն կհանձնի  շուրջ 700 դիմորդ: 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…