ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կրկնակի տոն

Հունիսի 7, 2017
Դպրոցական անցուդարձ

Այսօր 1-ն է հունիսի: Ամռան տաք ու պայծառ օրերից մեկը: Արևը վաղ է արթնացել և կարծես աշխարհի երեխաներին շշնջում է. ես ձեզ հետ եմ, թե մրսեք հանկարծ, ես ձեզ կջերմացնեմ ու կտաքացնեմ…

Այսօր առավել քան ոգևորված են Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի չորրորդ դասարանի սաները. նրանք վաղ են արթնացել և արդեն դպրոցի բակում են: Բոլորը շնորհավորում են, միմյանց ջերմ բարեմաղթանքներ հղում: Հետո, հետո լռում են և անխոս միմյանց նայում: Ախր, ախր այսօր նրանք առաջին անգամ քննություն են հանձնելու մայրենի առարկայից: Եվ չգիտեն էլ թերևս ինչպես կլինի:

Ժամը ուղիղ 10-ն է: Նրանց շնորհավորանք և հաջողության խոսքեր է հղում դպրոցի տնօրեն Լ.Սարգսյանը: Վստահեցնում, որ նրանք հրաշալի հաջողության կհասնեն և կուրախացնեն բոլորին: Ոգեշնչման խոսքեր է հղում նաև դպրոցի փոխտնօրեն Ա.Քոլայանը: Նա ևս ոգևորում է նրանց ասելով, որ աշխարհի հրաշամանուկներից քսանմեկը սովորում են հենց այս դասարանում: Եվ շուտով դա ակներև կլինի:

Անցնում է աշակերտների անվստահությունը: Սկսվում է քննությունը.

Սահում են վայրկյանները և ահա հնչում է ուսուցչուհի Անի Գրիգորյանի թելադրած վերջին տառը: Հանձնվում են աշխատանքները: Ահա դպրոցականների վերլուծությունները. ի՜նչ հեշտ էր: Իսկ դա նշանակում էր, որ ծով էր դպրոցականների գիտելիքները, իմացությունը:

Արդյունքը շատ գոհացնող է: Շատ են «ինները»: Ուրախ են բոլորը. Չէ որ սա շատ գեղեցիկ սկիզբ է…

Դպրոցի տարրական մասնախմբի ղեկավար՝ Մ. Գրիգորյան

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…