ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բերդի ՍՔԱՅ ակումբի նոր նախաձեռնությունը

Հունիսի 7, 2017
Լուրեր կազմակերպություններից

Բերդի ՍՔԱՅ երիտասարդական ակումբը  նախաձեռնեց նոր համայնքային ծրագիր «Երեխաների հետ, երեխաների համար» անվամբ: Սա Բերդի պետական քոլեջում արդեն մեկ տարուց ավելի գործող ակումբի երրորդ համայնքային նախագիծն է: Ակումբի անդամները քոլեջի սաներն են, ովքեր  գիտելիք և կարողություններ են ստանում ակտիվ քաղաքացիություն, սոցիալական ձեռներեցություն, առաջնորդում և այլ կարևոր ոլորտներից:  Ծրագրի նպատակն էր որի  նպատակն է Երեխայի իրավունքների պաշտպանության օրը համայնքի զբոսայգում կազմակերպված նախաձեռնության արդյունքում խորհրդանշական գումարով գիպսե արձանիկների վաճառք կազմակերպել և հավաքագրված հասույթով գրենական պարագաներ ու նյութեր գնել սահմանամերձ Արծվաբերդ համայնքի մանկապարտեզ հաճախող փոքրիկների համար: Հունիսի 1-ին  կայացած միջոցառումների արդյունքում արձանիկների վաճառքից , որը գնվում էր ծնողների կողմից ու ներկվում փոքրիկների կողմից, ստացված հասույթով ակումբը գրենական պարագաներ ու նյութեր գնեց ու այցելեց սահմանամերձ Արծվաբերդ համայնքի մանկապարտեզ՝ նաև իրենց հետ տանելով մուլտհերոսների ու նվերներով ու հետաքրքիր խաղերով ուրախացրեցին փոքրիկներին: Այս ծրագրի շնորհիվ նաև  համայնքում  բարեգործական նպատակներով ակցիաներին աջակցելու մշակույթն է զարգանում և ակումբի անդամների մոտ նմանատիպ սոցիալական ուղղվածության գաղափարներ կյանքի կոչելու հնարավորություն է ընձեռում:

ՍՔԱՅ ակումբները գործում են ՀՀ 6 մարզերում՝ ՎՎՀ միջազգային կազմակերպության աջակցությամբ:

ՎՎՀ  Իջանի գրասենյակ

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…