ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Մայիսյան հաղթանակներ»` «Ընտանիք» կենտրոնի այցը Արցախ

Հունիսի 7, 2017
Լուրեր կազմակերպություններից

Հայրենիքը չի տրվում այնպես, ինչպես ժառանգվում է հայրենական հարստությունը: Դա ձեռք է բերվում ամեն մի սերնդի և նրա առանձին անդամի կողմից, ձեռք է բերվում  հայրենաճանաչումով, հայրենապաշտությամբ, նրան արժանի դառնալու ձգտումով: Գ. Նժդեհ

ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի աշխատակիցները և սաները տնօրեն Ա. Մինասյանի ղեկավարությամբ, մայիսի 28-ից հունիսի 1-ը ԼՂՀ-ում իրականացրեցին  հերթական՝  «Մայիսյան հաղթանակներ» խորագրով ծրագիրը:

Ծրագրի նպատակն էր ծանոթանալ Շուշիի ազատագրման հերոսական դրվագներին, գնահատել հայ զինվորի դերն ազգային բանակի կազմավորման ու անկախ պետության կայացման գործընթացում, ամրապնդել դեռահասների ազգային արժանապատվության գիտակցումը և ռազմահայրենասիրական դաստիարակությունը, կարևորել համախմբվածության գործոնը՝ որպես հաղթանակի գրավական:

Ծրագրի շրջանակում ԼՂՀ-ի սահմանամերձ համայնքներում անցկացվեցին մասնագիտական կողմնորոշման դասեր, որոնց առավել խանդավառությամբ մասնակցեցին  Խնածախ համայնքի Ա. Ավագյանի անվան և Մարտունու շրջանի Ճարտարի թիվ 5 միջնակարգ դպրոցների սաները: Դպրոցականներն առաջին անգամ էին զբաղվում ազգային արհեստի և արվեստի մասնագիտական գործնական պարապմունքներով, որի ընթացքում ցուցաբերեցին մեծ հետաքրքրություն և շահագրգռվածություն:

 «Դպրոցում այցելություններ շատ են լինում՝ տարբեր մակարդակների, բայց այս մակարդակով հանդիպում՝ ստեղծագործական, մշակութային բնույթ կրող, առաջին անգամն է: Ինչպիսի գոհունակությամբ և ուրախությամբ էին երեխաները մոտենում և հարցնում, թե երբ են նորից գալու: Աշակերտների գնահատականն այսօրվա միջոցառման վերաբերյալ ավելի մեծ է, քան մերը: Այսպիսի հանդիպումներ հաճախակի են անհրաժեշտ առանձնապես մեր դպրոցին, որը գտնվում է բնակավայրերից որոշակի հեռավորության վրա և առաջին հերթին գտնվում է սահմանի վրա»,- նշեց Ճարտարի թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրեն Սլավիկ Արզումանյանը:

Համայնքների դեռահասները ցանկություն հայտնեցին խորացնել իրենց գիտելիքները, տիրապետել կատարողական տեխնիկային արդեն նախընտրելի մասնագիտությունների մեջ, հետագայում իրենց համայնքներում համապատասխան գործունեությամբ զբաղվելու նպատակով: Արցախցի և գյումրեցի դեռահասներն իրենց տպավորություններն ու ցանկություններն արտահայտեցին նաև մայիսյան եռատոնին նվիրված պաստառի վրա, որը դարձավ միասնականության  և բարեկամական հարաբերությունների ամրապնդման խորհրդանիշ: Դեռահասների համատեղ պարապմունքները ավարտվեց միասնական շուրջպարով՝ նորից հանդիպելու սպասումով:

«Ընտանիք» կենտրոնի տնօրեն Ա. Մինասյանի կողմից հյուրընկալող տնօրեններին, մանկավարժներին և մասնագիտական կողմնորոշման դասերին ակտիվ մասնակից դեռահասներին հանձնվեցին պատվոգրեր, հուշանվերներ և կրծքանշաններ, իսկ հաստատությունների գրադարաններին՝ ուսուցողական գրքեր: Կրթական հաստատությունների հետ ձեռք բերվեց պայմանավորվածություն աջակցել համայնքներում հիմնելու մասնագիտական ուսուցողական խմբեր:

«Ընտանիք» կենտրոնը՝ համագործակցելով ԼՂՀ պաշտպանության բանակի Կանանց խորհրդի հետ, երկօրյա համերգային ծրագրով հանդես եկավ Շուշիում և Մարտունու շրջանի ՊԲ N զորամասում՝ Գյումրու երիտասարդ մրցանակակիր երգիչներ՝ Կարեն Աթոյանի, Կիմ Գրիգորյանի, Սերոբ Հարությունյանի, Սևակ Խաչատրյանի և կենտրոնի շնորհալի սաների մասնակցությամբ:

Միջոցառմանը ներկա էին Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, ԼՂՀ Աժ աշխատակազմի ներկայացուցիչ Մարգարիտա Թարանյանը, Շուշիի շրջանի մշակույթի բաժնի վարիչ Անահիտ Եսայանը, զինկոմի տեղակալ, մայոր Դավիթ Հակոբյանը, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրեն Գոհար Մարգարյանը, Տեր Անդրեաս քահանա Թավադյանը, մանկավարժներ, դեռահասներ, բնակիչներ, ովքեր ողջունեցին ծրագրի իրականացման գաղափարը Արցախում:

«Գյումրու «Ընտանիք» կենտրոնի հարգարժան ներկաներ, հարգելի տնօրեն պարոն Մինասյան, այսօր ուրախ եմ իբրև քաղաքապետ ողջունելու Ձեզ Շուշիում, որը Անդրկովկասում պատմամշակութային 2-րդ քաղաքի պատիվն է ունեցել: Այսօր քաղաքը ուրախ է ընդունելու Հայաստանից, Սփյուռքից մեր հայ ազգին»,- իր խոսքում նշեց Շուշիի քաղաքապետը:

Հնչած ռազմահայրենասիրական երգերն ու պարային կատարումներն անասելի հուզմունք հաղորդեցին ներկաներին. «Շուշին Արցախի մշակութային սիրտն է, իսկ Գյումրին՝ Հայաստանի: Դուք եկաք այսօր միավորելու այս երկու սրտերը հայաշունչ երգով, պարով, Ձեր ջերմությամբ, Ձեր սերը փոխանցելով մեզ… Փառք այն մորը, ով վստահել է իր փոքրիկին գալ Արցախ և գնալ 1-ին գիծ և ոգևորել իր երգով հայ զինվորին»,- իր ելույթում նշեց Անահիտ Եսայանը:

«Ընտանիք» կենտրոնի սաներին և մանկավարժներին առանձնակի ջերմությամբ դիմավորեցին զորամասում: Զինվորները մեծ ոգևորությամբ ունկնդրեցին համերգը` երգեցին և պարեցին սաների հետ: Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, սերժանտ Գարիկ Առաքելյանը ընկերների անունից շնորհակալություն հայտնեց և կիսվեց իր տպավորություններով. -«Շատ շնորհակալ ենք, որ մեր կողքին եք, ամեն ինչով սատարում եք: Սա մեզ համար մեծ նշանակություն ունի: Մեր զինվորները, ովքեր նոր են անցել ծառայության, ոգևորվում են նման միջոցառումներից, որը բարձրացնում է նրանց բարոյահոգեբանական վիճակը»:

Միջոցառման ավարտին սաները հայրենի հողի պաշտպաններին փոխանցեցին կենտրոնի գեղանկարչության խմբակի սաների պատրաստած փոքրիկ կտավները՝ նրանց ուղղված բարեմաղթանքներով: Զորամասի սպաների և զինվորների մասնակցությամբ անցկացվեց  «Ռազմական կրթության դերը երկրի անվտանգության և պատանիների ապագայի կերտման գործընթացում» թեմայով քննարկում:

«Ընտանիք» կենտրոնի սաները մասնակցեցին նաև Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից կազմակերպված հունիսմեկյան միջոցառմանը, ուրախություն պարգևելով արցախցի փոքրիկներին:

Կենտրոնի տնօրինության և սաների հաջորդ հիշարժան հանդիպումը ԼՂՀ ազգային ժողովի պատգամավոր, ՊԲ կանանց խորհրդի նախագահ Ռոմելա Դադայանի և խորհրդի անդամների հետ էր:

Կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը ՀՀ ԿԳ նախարարության խրախուսական շնորհակալագրեր հանձնեց Ռոմելա Դադայանին, ՊՆ ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր  Վարդան Բալայանին, ՊԲ թիվ 36534 զորամասի հրամանատար, գնդապետ Գեղամ Գաբրիելյանին, ՊՆ Ք. Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ, փոխգնդապետ Վահրամ Հակոբյանին, ԼՂՀ Աժ աշխատակազմի ներկայացուցիչ, ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Մարգարիտա Թարանյանին՝ համագործակցության և դպրոցականների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ներդրած ավանդի համար:

Ծրագրի շրջանակում «Ընտանիք» կենտրոնի խումբը  ճանաչողական այցեր կատարեց պատմամշակութային վայրեր. Խոր Վիրապի,  Նորավանքի, Ամարասի, Գանձասարի, Դադիվանքի վանական համալիրներ, Շուշիի Սբ.  Ղազանչեցոց, Խնածախի Սբ. Աստվածածին եկեղեցիներ, բնապատմական արգելոց համարվող Հունոտի կիրճ, «Մենք ենք մեր սարերը» հուշարձան, իսկ Խնածախ համայնքում ծաղիկներ խոնարհեցին Արցախյան հերոսամարտում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշահալիրում:

Խորհրդանշական էր Խոր Վիրապում հանդիպումը կորեական կազմակերպության հետ:  Հայկական մշակույթով հետաքրքված կորեացիները Հայաստանի մասին պատմող ֆիլմում ընդգրկեցին նաև սաների ռազմահայրենասիրական խրոխտ երգերի և պարերի կատարումներից հատվածներ և հարցազրույցներ:

Ճանաչելով Արցախը՝ սաներն ավելի ամրացան մայր հողին: Նրանք խոստացան և իրենց պարտքը համարեցին լինել նահատակված հերոսների գործի արժանի շարունակողներ, պայքարել սուրբ հողի պաշտպանության և ազգի հարատևության համար:

Հերմինե Սարգսյան

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…