ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Սարիգյուղ համայնքի ԻՄՓԱՔԹ ակումբն իրականացրեց առաջին ծրագիրը

Հունիսի 7, 2017
Լուրեր կազմակերպություններից

Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքի ԻՄՓԱՔԹ երիտասարդական ակումբը բացվեց 2017 թ. ապրիլին (առաջնորդներ՝ Սեդա  Ոսկանյան, Գոհար Մաթադյան): Ակումբում, որն ունի 18 անդամ,  ուսուցումը հիմնված է  ոչ ֆորմալ  մոդելի վրա ՝ խաղային-կրթական համատեղմամբ, որոնց օգնությամբ  հզորացվում են մասնակիցների  կարողություններն ու գիտելիքները՝  ակտիվ քաղաքացիության, առաջնորդության, աշխատունակության եւ սոցիալական ձեռներեցության ոլորտներում: «Ակտիվ քաղաքացիություն» մոդուլն ուսումնասիրելուց հետո ակումբը ձեռնարկեց  իրենց առաջին համայնքային ծառայության ուսումնական ծրագիրը՝  «Հին արժեքների պահպանումն ու նորովի փոխանցումը բոլորիս պարտքն է» անվամբ: Ծրագրի շրջանակում նաև համագործակցություն է հաստատվել տեղական ինքնակառավարման մարմինների հետ և համայնքի ղեկավար Կոմիտաս Էլլարյանը ողջունելով ակումբի գաղափարը, աջակցեց  նաև ծրագրի իրականացմանը: Ծրագրի նպատակն էր համայնքում մի դարավոր  սոսի ծառի գտնվելու վայրի վերաբերյալ համայնքի սահմաններից դուրս  հանրային իրազեկության բարձրացումն էր և այդ վայրին նոր շունչ հաղորդելը:  Այստեղ աճող սոսի /չինարի/ ծառի պատմությունը շատ հին է, որի մասին տեղեկատվություն հավաքվեց տարբեր աղբյուրներից , այդ թվում համայնքի ղեկավարությունից: Այս նախագիծը նաև նպաստելու է  տարբեր երկրներից այցելուների համար ամբողջական տեղեկատվության ապահովմանը տարածքում գտնվող ծառի պատմության մասին, որը մինչ այդ գրավոր առկա չէր այդ տարածքում: Հավաքված  տեղեկատվությունը մշակվեց, թարգմանվեց ռուսերեն ու անգլերեն: Ծրագրի  արդյունքում  բարեկարգվեց տարածքը, տեղադրվեց Չինարիի մասին եռալեզու տեղեկատվական վահանակ, նստարաններ, աղբարկղ: Այսպիսով,  հասանելի դարձավ դեռևս 9-րդ դարի պատմական իրադարձության մասին  թե, օրինակ ինչպես է Աշոտ Երկաթ թագավորը մարտնչել թշնամու դեմ այս տարածքում և տնկում սոսի (Չինարի),որը մոտ 1000 տարեկան է:  Ինչպես նաև այդ վայրը դարձավ պատշաճ հանգստի գոտի: Ծրագրի իրականացման ընթացքում արդեն շատ այցելուներ սկսեցին ծանոթանալ տեղեկատվությանը, ողջունեցին երեխաների աշխատանքը:

Ակումբի անդամ, 17 ամյա Մարիամի համար, որպես նաև համայնքի բնակիչ, շատ կարևոր էր ծրագիրը. «Նախագիծը առաջնահերթ էր մեր համայնքի համար, քանի որ բացակայում էր ամբողջական տեղեկատվություն այս դարավոր ծառի մասին: Իսկ հիմա ծրագրի արդյունքում այս խնդիրը լուծեցինք՝ երեք լեզուներով տեղեկատվական վահանակ տեղադրելով, բարեկարգեցինք նաև տարածքը»:

ԻՄՓԱՔԹ  ծրագիրը մշակվել է Ռումինիայում «Նոր Հորիզոններ» հիմնադրամի կողմից և Հայաստանում իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից և  գործում  են 6 մարզերում: Նպատակն է համախմբել երիտասարդությանը  ԻՄՓԱՔԹ  խմբերում, աջակցել նրանց ձեռք բերել քաղաքացիական հասարակության և աշխատանքային շուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ կարողություններ:

ՎՎՀ Իջեւանի գրասենյակ

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…