ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ընտանիք» կենտրոն. Ֆլեշմոբ  «Այվազովսկի- 200»

Հունիսի 12, 2017
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հայ մեծ ծովանկարիչ Այվազովսկու 200 ամյակի կապակցությամբ իրականացնում է միջոցառումների շարք, որը մեկնարկվել է «Այվազովասկի-200»  ստեղծագործական մրցույթի հայտարարմամբ: Կենտրոնը համագործակցելով Գյումրու քաղաքապետարանի հետ,  հունիսի 6-ին ծրագրի շրջանակում Գյումրու Վարդանանց հրապարակում կազմակերպեց «Ներկիր ինքդ» խորագրով  պլանավորված զանգվածային գործողություն /ֆլեշմոբ/,  կենտրոնի սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես և գեղարվեստական ելույթներ:

Նպատակն էր միջոցառմանը մասնակից դարձնել քաղաքի բնակչությանը, արժևորել և գնահատել  Այվազովսկու արվեստը, պատանի ստեղծագործողներին հնարավորություն ընձեռնել յուրովի վերարտադրել աշխարհահռչակ ծովանկարչի աշխատանքները, զարգացնել դեռահասների գեղագիտական ճաշակը և ստեղծագործական միտքը:

Միջոցառմանը մասնակցում էին «Թռչունյան տուն» խնամքի հաստատությունը, Մայիսյան համայնքի պարային խումբը, Շիրակի մարզի Գոգհովիտ, Թորոսգյուղ, Ցողամարգ համայնքների դեռահասներ, «Ընտանիք» կենտրոնի սաներ, արվեստագետներ և արվեստասեր երիտասարդություն:

«Հանճարեղ են Գյումրու երեխաները: Այն, ինչ որ այսօր ես տեսա՝ ձեռքի աշխատանքների ցուցահանդես, ռոբոտներ, իսկական հրաշք է: Երբ, որ տեսնում ենք նման միջոցառումներ, հասկանում ենք, որ սա արհեստների ու արվեստի քաղաք է, որը հանճարներ է ծնում: Այվազովսկու տարեդարձը նշել և նման ակցիայով փառաբանել նկարչին, դա մեծ բան է: Ողջունում եմ «Ընտանիք» կենտրոնի ողջ անձնակազմին»,- իր ելույթում նշեց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Ա. Մկրտչյանը:

Տպավորիչ էր «Փոքրիկ Այվազովսկու» և ռուս զինվորականի կերպարների բեմականացված ներկայացումը:

Երաժշտական կատարումներով և պարային բեմադրություններով կենտրոնի սաները և «Մայիսյան» համույթը ողջունեցին ներկաներին`  նրանց հաղորդելով բարձր տրամադրություն: Գեղարվեստական ելույթներին զուգահեռ ներկաները դիտեցին Այվազովսկու արվեստի մոտիվներով ստեղծված աշխատանքները, դեկորատիվ-կիրառական արվեստի բազմաոճ նմուշների ցուցադրություն և մասնակից դարձան «Ներկիր ինքդ» խորագրով  պլանավորված զանգվածային գործողությանը: Դեռահասներին հնարավորություն տրվեց  Այվազովսկու ստեղծագործությունների վերաբերյալ իրենց ընկալումներն ու զգացողությունները հաղորդել թղթին:

Մասնակիցներն իրենց գոհունակությունն ուղղեցին միջոցառման կազմակերպիչներին՝ քաղաքի մշակութային կյանքի աշխուժացման գործում նախաձեռնություն ցուցաբերելու, դեռահասներին ինքնաարտահայտման առիթ ընձեռնելու համար:

Միջոցառման ավարտին «Ընտանիք» կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը շնորհակալագրեր հանձնեց դեռահասներին և համագործակցող կազմակերպություններին՝ «Ներկիր ինքդ» խորագրով  գործողությանն ակտիվ մասնակցության համար:

Հ. Սարգսյան

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…