ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բակային ճամբար ԻՄՓԱՔԹ ակումբի կողմից

Հունիսի 13, 2017
Լուրեր կազմակերպություններից

Տավուշի մարզի Բերդ համայնքի  ԻՄՓԱՔԹ  Պոզիտիվ   ակումբը, որի խնդիրն  է նպաստել երեխաների   քաղաքացիական  ու  հասարակական կարողությունների ձևավորմանը`  առաջնորդության, աշխատունակության, քաղաքացիական կրթության և այլ  ասպարեզներում, կյանքի կոչեց իր հերթական համայնքային նախագիծը: Ակումբի անդամներն՝ ակումբի առաջնորդ Լիանա Տերզիկյանի գլխավորությամբ  մշակեցին  երրորդ  համայնքային ծրագիրը «Դրական լիցքեր. Բակային ճամբար» անվամբ: Նախաձեռնության նպատակն էր եռօրյա բակային ճամբար  կազմակերպել  Բերդ համայնքում, որին մասնակցեցին համայնքի կրթական հաստատությունների սովորողներ: Ակումբականները պատշաճ կազմակերպել էին ճամբարը դպրոցի տարածքում, որի ընթացքում հաճելի ժամանցը համատեղվեց ոչ ֆորմալ կրթությամբ նոր հմտություններ և կարողություններ ձեռք բերելու հետ: 25 երեխայի հետ աշխատեցին ակումբի մոտ 22 անդամ, ովքեր կազմակերպեցին բավականին հետաքրքիր  սպորտային, ինտելեկտուալ և մշակութային մրցույթներ, կյանքի հմտություններին վերաբերող ներկայացումներ, թատերական փոքրիկ ուսոցողական բեմականացումներ, ուսանեցին ազգային պարեր:  Ծրագրի իրականացման ընթացքում ԻՄՓԱՔԹ-ցիները փոխանցեցին  իրենց ստացած գիտելիքները, որոնք ձեռք են բերել ակումբի գործունեության  ընթացքում, ինչպես նաև առաջին անգամ գործածեցին  իրենց առաջնորդության հմտությունները: Ճամբարի մասնակիցները նաև ստացան  նվերներ և պատվոգրեր: Ծրագրին աջակցեց նաև դպրոցի տնօրինությունը (տնօրեն՝ Ռուզան Թումանյան): 

Ակումբի անդամ , 13 ամյա Աննայի համար լինել պատանի առաջնորդ մեծ պատասխանատվություն է, որի  կապակցությամբ նշում է.«Ճամբարը լցված էր հիանալի տգրամադրությամբ և լուսավոր գաղափարներով: Ակումբի անդամներն ամեն ինչ անում էին փոքրիկների օրը յուրահատուկ և տարբերվող դարձնելու համար, և կարծես այն ստացվեց մեզ մոտ: Այս օրերի ընթացքում մենք երեխաներին փոխանցեցինք  բազմազան գիտելիքներ, ոգևորեցինք  մրցույթներով, նվերներով: Հուսով ենք, որ այդ օրերը  նրանց   մանկության հիշարժան օրերից կհամարվեն»:

ԻՄՓԱՔԹ  ծրագիրը մշակվել է Ռումինիայում «Նոր Հորիզոններ» հիմնադրամի կողմից և Հայաստանում իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից և  գործում  են 6 մարզերում: Նպատակն է համախմբել երիտասարդությանը  ԻՄՓԱՔԹ  խմբերում, աջակցել նրանց ձեռք բերել քաղաքացիական հասարակության և աշխատանքային շուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ կարողություններ:

ՎՎՀ Իջեւանի գրասենյակ

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…