ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ներառականության դռները պետք է ավելի լայն բացել. Լ. Մկրտչյան

Հունիսի 15, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ԱՄՆ ՄԶԳ Վաշինգթոնի գրասենյակի և  ՄԶԳ  Տեղահանված երեխաների և որբերի հարցերով  հիմնադրամի  ներկայացուցիչները: Նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությանը` տարիներ շարունակ ՀՀ կրթության ոլորտին տրամադրվող աջակցության համար, մասնավորապես, ներառական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում: Ըստ Լևոն Մկրտչյանի` ներառականության դռները պետք է ավելի լայն բացել, քան հատուկ կրթությունն է: «Օրինակ, սիրիահայ երեխաների համար դժվար է ներառվել Հայաստանի դպրոցներում, քանի որ առկա են ուսումնական ծրագրերի, լեզվական և մտածողության տարբերություններ: Կարևոր է, որ վերջիններս իրենց օտար  չզգան: Ազգային փոքրամասնությունների ինտեգրումը ևս շատ կարևոր է»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ այս ուղղությամբ պետք է շատ աշխատել, քանի որ երբեմն կարևոր ծրագրեր են առաջ քաշվում, սակայն իրականացման փուլում դրանք որոշակի խնդիրներ են առաջացնում: Այս համատեքստում նախարարը կարևորել է կադրերի վերապատրաստման և հասարակության մոտ համապատասխան կարծիքի ձևավորման հարցը: Լևոն Մկրտչյանը ընդգծել է նաև, որ պետք է սերտ համագործակցել ՀՀ սոցիալական հարցերի և ապահովության և ՀՀ առողջապահության նախարարությունների հետ` համատեղ ծրագրերի իրականացման, ներառական կրթության քարտեզի ընդլայնման, ինչպես նաև տնային կրթության պայմաններում ընտանիքներին տրամադրվող աջակցության տեսանկյունից: 
Հանդիպմանը   ներկայացվել է նաև ԱՄՆ/ՄԶԳ կողմից ֆինանսավորվող   «MEASURE Evaluation» ծրագիրը: Նշվել է, որ Հայաստանը այն չորս երկրների շարքում է, որտեղ իրականացվելու է ծրագիրը: Դրա  նպատակը գործընկեր երկրների ղեկավար մարմինների կարողությունների հզորացումն ու իրավիճակի գնահատումն է  երեխաների պաշտպանության ոլորտում, խնամքի և հոգածության ազգային համակարգի բարեփոխման իրականացումը: Առաջարկվող ծրագրով   կձևավորվի թիմ,  որը 2 տարիների ընթացքում կգնահատի երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները և ծրագրերը: Նախարար Լևոն Մկրտչյանն առաջարկել է թիմում ներգրավել ոչ միայն պաշտոնյաների, այլ նաև հասարակության վստահությունը վայելող մտավորականների, բժիշկների և այլն, ովքեր կաջակցեն ծրագրի իրականացմանը: 
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել` հետագա աշխատանքները կազմակերպելու ուղղությամբ շարունակական դարձնել նման աշխատանքային քննարկումները: 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…