ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նոյեմբերյանում ԻՄՓԱՔԹ ակումբը համագործակցում է համայնքապետարանի հետ

Հունիսի 15, 2017
Լուրեր կազմակերպություններից

Նոյեմբերյան համայնքում ապրիլից գործում է ԻՄՓԱՔԹ երիտասարդական ակումբը, որի հանդիպումների ընթացքում կրթական մոդուլների օգնությամբ երեխաները ստանում են կարողություններ և գիտելիքներ  կենսագործունեության տարբեր ոլորտներում կիրառելու նպատակով: Ավարտելով «Ակտիվ քաղաքացիություն» ուսումնական մոդուլը, ակումբը նախաձեռնեց «Միասին մեր համայնքի համար» համայնքային ծառայության ուսումնական ծրագիրը, որի նպատակն է համայնքի  զբոսայգու մի հատվածին  ավելի բարեկարգ տեսք հաղորդել և այն դարձնել  բնակիչների համար հանգստի հաճելի միջավայր:

Ծրագիրն  ու  ակումբի գործունությունը ներկայացնելու, ինչպես նաև համագործակցություն հաստատելու նպատակով, ակումբի անդամները և առաջնորդները Նոյեմբերյանի համայնքապետարանում հանդիպեցին համայնքի ղեկավար Կարեն Աբազյանի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև համայնքապետարանի այլ աշխատակիցներ, ՎՎՀ Տավուշի մարզի երիտասարդական ծրագրերի համակարգողը: Նպատակն էր նաև համայնքային իշխանության հետ համագոծակցության շրջանակում ծրագրային որոշ գործողությունների իրականացման համար քննարկել հնարավոր աջակցության ուղիներ: Ակումբի առաջնորդներ Ֆելիցա Աբովյանը և Գայանե Գիշյանը ներկայացրեցին ակումբի նպատակը, գործունեությունը և համայնքային ծրագրի նպատակը: Երեխաները ևս խոսեցին ակումբի դերի մասին իրենց զարգացման համար: Համայնքի ղեկավար, պարոն Աբազյանը ողջունեց հանդիպման մասնակիցներին և կարևորեց ակտիվություն խթանող ակումբի առկայությունը համայնքում, ինչպես նաև երեխաների մասնակցությամբ համագործակցության կայացումը, ինչպես նաև համայնքային ծրագրի գաղափար: Այնուհետև քննարկվեցին ծրագրից  բխող գործողությունները, որոնց մի մասը ֆինանսավորվելու է ՎՎՀ աջակցությամբ, իսկ որոշակի գործողություններ՝ համայնքային ղեկավարության ներդրման միջոցով: Պարոն Աբազյանը կարևորելով երեխաների կողմից համայնքում փոփոխություններ բերելու պատրաստակամությունը, հավանության արժանացրեց համայնքապետարանից ակնկալվող աջակցության առաջարկները և նշեց: «Երեխաների ներգրավվածությունը շատ կարևոր է և ողջունելի: Պատրաստ ենք աջակցել և խորացնել մեր համագործակցությունը երեխաների հետ,քանի որ մեր երեխաների գաղափարների իրականացմանն աջակցելը կնպաստի նաև նրանց սեփական ուժերի հանդեպ վստահության բարձրացմանն ու հասակակիցների համար օրինակ ծառայելուն»: Քննարկվեցին նաև նախագծի իրականացման հնարավոր ժամկետները և համայնքապետարանի հետ համագործակցության շրջանակում տրամադրվելիք աջակցության այլ հարցեր: Ծրագիրն իրականացվի հունիս ամսվա ընթացքում:

ԻՄՓԱՔԹ  ծրագիրը մշակվել է Ռումինիայում «Նոր Հորիզոններ» հիմնադրամի կողմից և Հայաստանում իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից և  գործում  են 6 մարզերում: Նպատակն է համախմբել երիտասարդությանը  ԻՄՓԱՔԹ  խմբերում, աջակցել նրանց ձեռք բերել քաղաքացիական հասարակության և աշխատանքային շուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ կարողություններ:

ՎՎՀ Նոյեմբերյանի գրասենյակ

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…