ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ընտանիք» կենտրոնի այցը Ջավախք

Հունիսի 16, 2017
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագրի շրջանակում հունիսի 10-ից 12-ը Վրաստանի Հանրապետության Ախալցխայի, Ախալքալաքի և Նինոծմինդայի հայ երիտասարդական կրթամշակութային կենտրոններում անցկացրեց մասնագիտական կողմնորոշման դասընթացներ:  Այցի նպատակն էր նպաստել ազգային արհեստի ու արվեստի տարածմանն ու պահպանմանը, ամրապնդել համագործակցությունը Ջավախքի կրթամշակութային հաստատությունների հետ, սաներին ծանոթացնել  պատմամշակութային արժեքներին։

Մեծ էր Ջավախքի կրթամշակութային կենտրոնների սաների ոգևորությունը. նրանք մեծ սիրով մասնակցեցին մասնագիտական դասերին,  փոխանակվեցին գիտելիքներով և փորձով: Ստեղծվեց ջերմ, ընկերական մթնոլորտ գյումրեցի և ջավախքցի դեռահասների միջև: Դասընթացների ավարտին կենտրոնների սաները ցուցադրեցին  իրենց ստեղծագործական աշխատանքները, իսկ համատեղ ստեղծած պաստառը դարձավ Գյումրի-Ջավախք ամուր կապն արտահայտող խորհրդանիշ։

«Ընտանիք» կենտրոնի տնօրենի տեղակալ Սվետլանա Պետրոսյանը շնորհակալական խոսքեր ուղղեց Վրաստանի Հայ Օգնության Միության վարչության ատենապետուհի Կարինե Թադևոսյանին՝ Ջավախքում կատարած հայրենանվեր գործունեություն համար, ապա կրթամշակութային կենտրոնների տնօրեններին հանձնեց պատվոգրեր և հուշանվերներ՝ Գյումրի-Ջավախք կրթամշակութային համագործակցության խթանման և հայապահպանման գործընթացին նպաստելու համար։ Մասնագիտական կողմնորոշման դասերի ակտիվ մասնակիցները ևս պարգևատրվեցին պատվոգրերով:

«Յուրաքանչյուր ազգ պետք է իմանա իր սեփական ժողովրդի պատմությունը և կարողանա պահպանել ազգային հին արհեստն ու արվեստը։ Ցավոք սրտի, Ջավախքում դժվար է պահպանել մեր ազգային կոլորիտը, ուստի նմանատիպ միջոցառումներն ունեն իրենց նշանակությունը և դրական ազդեցությունը ջավախահայ երիտասարդների վրա»,- նշեց Ախալքալաքի հայ երիտասրդական  կենտրոնի սան Ալբերտ Ալեքյանը:

Ախալցխայի, Ախալքալաքի և Նինոծմինդայի հայ երիտասարդական կրթամշակութային կենտրոնների տնօրենները կարևորեցին նմանատիպ կրթական ծրագրի իրականացումը Ջավախքում, որոնք ազդակ կհանդիսանան ազգային նկարագրի կերտման և պահպանման գործում։

Եռօրյա այցի ընթացքում կենտրոնի մանկավարժներն ու սաներն եղան նաև Ջավախքի պատմամշակութային վայրեր՝ Ախալցխայի Ռաբաթ և Ախալքալաքի բերդեր,  Ջիվանու  տուն-թանգարան:

«Ընտանիք» կենտրոնի պարարվեստի և երգի խմբակների սաները գեղարվեստական ելույթներով հանդես եկան կրթամշակութային հաստատություններում, իսկ  Ջիվանու  տուն-թանգարանում  Տարոն Ղազարյանը աշուղ Ջիվանու ստեղծագործությունների կատարմամբ հիացրեց աշխատակազմին և այցելուներին։

Ս. Պետրոսյան

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…