ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ճանաչողական այց Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

Հունիսի 16, 2017
Լուրեր կազմակերպություններից

Սերունդնե՛ր, դուք Ձեզ ճանաչեք Սարդարապատից:
Պ. Սևակ

ՀՀ ԿԳՆ  «Ընտանիք»  մանկապատանեական ստեղծագործական կենտրոնը հունիսի 8-ին «Ավարայրից մինչև Սարդարապատ» խորագրով ծրագրի շրջանակում  գիտաճանաչողական այց կատարեց Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Ծրագրի նպատակն էր բարձրացնել սաների ռազմահայրենասիրական ոգին, նրանց մոտ ձևավորել մայր հողը պաշտպանելու պատրաստակամություն, հաղորդակից դարձնել հայ ժողովրդի պատմության հերոսական էջերին, նպաստել ազգային արհեստի ու արվեստի պահպանմանը, մշակութային արժեքների գնահատմանը:

 «Ընտանիք»  կենտրոնը նախ Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի միջնակարգ դպրոցում կազմակերպեց կենտրոնի սաների ստեղծագործական աշխատանքների ցուցադրություն, որի միջոցով համայնքի դեռահասները ծանոթացան  կենտրոնի գործունեությանը, և մեծ հետաքրքրություն առաջացավ ազգային արհեստի և արվեստի ճյուղերերի նկատմամբ:

Այցի շրջանակում կենտրոնի սաները և մանկավաժները  ծանոթացան նաև Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի  նմուշներին, հայ ժողովրդի դարավոր պատմությանը, կենցաղին, տարած հաղթանակներին, փաստերին և վկայություններին: Կենտրոնի սաները ստացած մասնագիտական գիտելիքները փորձում էին համադրել թանգարանում առկա աշխատանքներին, իսկ գորգագործության խմբակի սան Հռիփսինե Հովհաննիսյանը գորգի դազգահի մոտ զարմացրեց ներկաներին իր հմտությամբ:

Հուզիչ էր հատկապես երգի խմբակի սան Տարոն Ղազարյանի ելույթը, որը հաղթանակի զորակոչ էր՝ ի փառավորումն Սարդարապատում և հայրենի հողի համար պայքարում մարտիրոսված անմահ հերոսներին:

Սաները եղան նաև Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում և  իրենց խոնարհումն արտահայտեցին Մեծ Ուսուցչի հայապահպան գործունեության առջև:

Կենտրոնի սաների համար այս այցը ևս մեկ դաս էր. որը ամրապնդեց պատմության ամենափառահեղ դրվագներից մեկի՝ Սարդարապատի հերոսամարտի վերաբերյալ ունեցած գիտելիքները:

Ս. Պետրոսյան

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…