ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ընտանիք» կենտրոն. «Այվազովսկու -200» ծրագրի ամփոփում

Հունիսի 20, 2017
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հունիսի 14-ին ամփոփեց համաշխարհային հռչակ վայելող ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանին նվիրված ծրագիրը: Ծրագրի նպատակն էր արժևորել և գնահատել աշխարհահռչակ ծովանկարիչ Հ. Այվազովսկու արվեստը, ծանոթացնել նրա ստեղծագործություններին, պատանի նկարիչներին հնարավորություն ընձեռնել յուրովի վերարտադրել ծովանկարչի աշխատանքները, հաղորդակցվել և վարպետության դասեր առնել արվեստի ոլորտի ներկայացուցիչներից:

Ծրագրի շրջանակում կազմակերպվեցին և իրականացվեցին՝ սեմինար-քննարկումներ Շիրակի մարզի Աշոցք, Գոգհովիտ, Երազգավորս, Թորոսգյուղ և Ցողամարգ համայնքներում, պլանավորված զանգվածային գործողություն ‹‹Ներկիր ինքդ›› խորագրով Գյումրու Վարդանանց հրապարակում, դեռևս փետրվար ամսից հայտարարված ‹‹Այվազովսկի-200››  խորոգրով ստեղծագործական մրցույթին գնահատում և սթրիտ արտի /փողոցային արվեստ/ կատարում՝ մրցութային երկու լավագույն աշխատանքների օրինակով:

Ամփոփիչ միջոցառմանը ներկա էին Գյումրիում Ռուսաստանի Գլխավոր հյուպատոսարանի փոխհյուպատոս Ա. Կաչեգարովը, Շիրակի մարզի նկարիչների միության նախագահ Գ. Մանուկյանը, Գյումրու Մհեր Մկրտչյանի թանգարանի տնօրեն Շ. Մելքոնյանը, Ասլամազյան քույրերի տուն-թանգարանի տնօրեն Վ. Ղուկասյանը, արվեստագետներ, մանկավարժներ, ծնողներ և տարբեր կրթամշակութային հաստատությունների սաներ:

‹‹Գյումրիում Ռուսաստանի Գլխավոր հյուպատոսարանի անունից ողջունում եմ միջոցառման բոլոր մասնակիցներին: Այս տարի մենք նշում ենք ոչ միայն Այվազովսկու 200 ամյակը, այլև հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների ձևավորման 25 ամյակը: Ինչպես ասել է մեր նախարար Ս. Լավրովը, հայ և ռուս ժողովուրդները տարբեր ոլորտներով միահյուսված են, այդ թվում և մշակութային: Եվ ահա երկու երկրների մշակութային գործիչները փոխադարձաբար հարստացնում են միմյանց մշակույթը: Իմ կարծիքով Հովհաննես Այվազովսկին այսպիսի մշակութային փոխհարաբերությունների հարստացման հիանալի օրինակ է: Եվ կրկին անգամ շնորհակալություն հրավերի համար, և ցանկանում եմ նախապես շնորհավորել բոլոր հաղթողներին և մրցույթի այն մասնակիցներին, ովքեր մրցանակային տեղեր չեն գրավել. նրանց աշխատանքները ևս կատարված են բարձր որակով››,- նշեց իր խոսքում պարոն Ա. Կաչեգարովը:

Ներկաները ստեղծագործական մրցույթին ներկայացված և մասնագիտական հանձնախմբի կողմից գնահատված մրցանակային աշխատանքներին ծանոթանալուց հետո, մասնակից եղան պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Դեռահասներին պարգևատրելու պատիվը տրվեց Շիրակի մարզի նկարիչների միության նախագահ Գ. Մանուկյանին, ով պատվոգրեր հանձնեց 8-12 և 13-18 տարիքային խմբերում մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին, ինչպես նաև հանդիսատեսի համակրանքին, ‹‹Ընտանիք›› կենտրոն տնօրինության գնահատանքին արժանացած և այլընտրանքային մոտեցում ցուցաբերած դեռահասներին:

Միջոցառման հանդիսավոր մասին հաջորդեց կենտրոնի սաների գեղարվեստական կատարումները՝ հիացմունք և բարձր տրամադրություն հաղորդելով հանդիսատեսին:

Ի դեպ, մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները սեպտեմբեր ամսին կմեկնեն Երևան՝ մասնակցելու Հայաստանի ազգային պատկերասրահում բացվող Այվազովսկու աշխատանքների բացառիկ ցուցահանդեսին:

Հ. Սարգսյան

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…