ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կենգուրուների տարափ, արջուկի և մեղուի խոշոր կաթիլներ

Հունիսի 21, 2017
Դպրոցական անցուդարձ

Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցը արդեն որերորդ անգամ սիրով ու պատասխանատվությամբ է արձագանքում ԱՅԲ կրթական հիմնադրամի կողմից կազմակերպվող Մեղու, Ռուսական արջուկ, Կենգուրու մրցույթներին: Ամեն տարի և′  ուսուցիչները, և′ աշակերտները անհամբերությամբ են սպասում այդ հետաքրքիր և յուրահատուկ մրցույթներին, և 2016-2017 ուսումնական տարում ևս նրանք սիրով արձագանքեցին կազմակերպիչներին: Այս անգամ Մեղու հայերենի մրցույթին մասնակցեց 89 սովորող, որոնք ստացան հավաստագրեր, իսկ 5-րդ դասարանի աշակերտուհի Մարիամ Թովմասյանը 97 միավորով արժանացավ Լավագույն մրցանակի. նա դպրոցում 1-ինն էր, մարզում` 3-րդը:

Կենգուրու միջազգային մաթեմատիկական մրցույթին մասնակցեց դպրոցի 73 աշակերտ: Մասնակիցները ստացան հավաստագրեր, իսկ նրանցից 5-ը արժանացան Լավագույն մրցանակի, պարգևատրվեցին հատուկ անվանական պատվոգրերով: Քալաշյան Լենան (91 միավոր), Թամազյան Հենրիկը (83միավոր), Դարբինյան Արշակը (82միավոր), Ղուշչյան Ռադիկը (81միավոր), Ստեփանյան Գոռը(81միավոր) իրենց հաջողություններով ուրախացրին և′ իրենց ընկերներին, և′ ուսուցիչներին:

Ռուսական արջուկ ռուսերենի մրցույթին մասնակցեց 26 սովորող: 6-րդ դասարանի սովորող Ադամյան Աստղիկը 59 միավորով արժանացավ Հատուկ մրցանակի. նա դպրոցում 1-ինն էր, մարզում` 8-րդը:

Լավագուն և Հատուկ մրցանակներ ստացած աշակերտները նաև նվերներ ստացան:

Այս երեխաների հաջողությունները դպրոցին ևս հավաստագրեր բերեցին. Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցը ԱՅԲ կրթական հիմնադրամի կողմից շնորհակալագրեր ստացավ` մրցույթների կազմակերպմանն աջակցելու, այս մրցույթների հանդեպ աշակերտների հետաքրքրությունը բարձրացնելու, տաղանդաշատ երեխաների բացահայտմանը նպաստելու համար:

Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոցում կայացած մրցանակաբաշխությունը, «մեղուների , արջուկների և կենգուրուների» տարափը ուրախությամբ էր համակել բոլոր մասնակիցներին` և′ ծնողներին, և′ ուսուցիչներին, և′ աշակերտներին, և′, իհարկե, հենց իրենց` կազմակերպիչներին. այսպիսի աննախադեպ մասնակցությունը մրցույթներին ուրախացնում է բոլորին:

Վանաձորի թիվ 23 դպրոցի տնօրինությունը, ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները շնորհավորում են բոլոր աշակերտներին և′ մասնակցության, և′ Լավագույն ու Հատուկ  մրցանակներ ստանալու համար, շնորհակալություն են հայտնում ԱՅԲ կրթական հիմնադրամին այսպիսի անաչառ, հետաքրքիր մրցույթներ կազմակերպելու համար և հավաստիացնում, որ տարեցտարի մասնակիցների թիվը կավելանա, որովհետև մեծ է հետաքրքրությունը նմանատիպ մրցույթների և ԱՅԲ կրթական հիմնադրամի աշխատանքների հանդեպ:

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…