ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հուշագիր՝ Հայաստանում ոչ ֆորմալ բնապահպանական կրթության խրախուսման նպատակով

Հունիսի 22, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարության և  «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանում ոչ ֆորմալ բնապահպանական կրթության իրականացումը խրախուսելու նպատակով: Հուշագիրն ստորագրել են նախարար Լևոն Մկրտչյանը  և հիմնադրամի տնօրեն Ջինմարի Փափելյանը: 

Հուշագրի նպատակն է նպաստել բնապահպանական կրթության կարևորմանն ու առավել տարածմանը ՀՀ կրթական տիրույթում` հանրակրթական (այդ թվում` նախադպրոցական) և մասնագիտական կրթության համակարգերում:

Կողմերը պատրաստակամություն են հայտնում մեկտեղել ջանքերը համապատասխան պետական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների, տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների հետ մասնակցել բնապահպանական  ոչ ֆորմալ կրթության խթանման համատեղ աշխատանքներին, ինչպես նաև  հնարավորության սահմաններում աջակցել  ոչ ֆորմալ բնապահպանական  կրթության տարածմանն ու առաջընթացին միտված ծրագրերին և գործողություններին` տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն և տեղեկատվություն, նպաստել նշված ոլորտում խնդիրների լուծման հանրայնացմանը և լուսաբանմանը:

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը պարտավորվում է մասնագիտական ներուժն ու մյուս կարողությունները ներդնել ոչ ֆորմալ բնապահպանական կրթության ուղղությունների զարգացմանը, ԿԳՆ-ի և այլ շահագրգիռ կառույցների օժանդակությամբ նպաստել ուսուցիչների և դաստիարակների մասնագիտական առաջխաղացման հնարավորությունների ընդլայնմանը` կազմակերպելով վերապատրաստման դասընթացներ «Միտք սերմանի´ր, ծառ տնկի´ր» ուսումնական ձեռնարկի  և այլ ուսումնական նյութերի հիման վրա:

Ըստ հուշագրի՝ հիմնադրամը աշխատանքներ կիրականացնի նաև

քաղաքացիական կրթության  և համապատասխան մեթոդական աջակցություն ապահովելու ուղղությամբ` հանրակրթության՝ նախադպրոցական, տարրական, միջին և ավագ մակարդակներում, ինչպես նաև մասնագիտական կրթության համակարգում: 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…