ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Կարևորվել են թիրախային ծրագրերը

Հունիսի 23, 2017
Պաշտոնական լրատու

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչայնն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության   արտակարգ և լիազոր դեսպան  Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթիին և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արևիկ Սարիբեկյանին:

Ողջունելով  հյուրերին՝  նախարարը կարևորել է Հայաստանում դեսպանատան և Բրիտանական խորհրդի գործունեությունը՝ հատկապես  կրթության համակարգում իրականացվող թիրախային ծրագրերի առումով: Անդրադառնալով կրթության համակարգում ընթացող բարեփոխումներին՝ Լևոն Մկրտչյանը նշել է, որ ներկայում մշակվում է օտար լեզուների դասավանդման զարգացման հայեցակարգ: Այդ համատեքստում՝ նախարարը կարևորել է մեր երկրում  անգլերենի խորացված  ուսուցմամբ դպրոցների ավելացման, ուսուցիչների վերապատրաստման, անգլերեն լեզվի տարածման և զարգացման ուղղությամբ գործնական քայլերի ակտիվացումը:

Հանդիպման ընթացքում ԿԳ նախարարը ներկայացրել է կրթական բարեփոխումների հիմնական ուղղությունները՝ ընդգծելով մասնավորապես կրթակարգի, առարկայական չափորոշիչների,  ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների շարժունության, համալսարաններում անձեռնմխելի ֆոնդերի ստեղծման և այլ գործընթացներին առնչվող մի շարք հարցեր:

Իր հերթին դեսպան  Ֆարնուորթին շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ` հավաստիացրել է, որ դեսպանատունը գործուն մասնակցություն կունենա կրթական համակարգի տարբեր օղակներում համագործակցության ակտիվացման և կոնկրետ ծրագրերի իրականացման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող  մի շարք աշխատանքային հարցեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ազգային վարկանշավորման համակարգ