ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Մեր հիմնական զենքը՝ մեր գիտական և կրթական ներուժն է. Լ. Մկրտչյան

Հունիսի 29, 2017
Պաշտոնական լրատու

Արցախում տեղի է ունեցել Արցախի պետական համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի համատեղ «Բարձրագույն կրթություն. հիմնախնդիրներ և հեռանկարներ» խորագրով աշխատաժողով:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն իր ելույթում կարևորել ու պահանջված է համարել կրթության հիմնախնդիրների շուրջ Արցախում նման ներկայացուցչական միջոցառման կազմակերպումն՝ ընդգծելով, որ Արցախի ամենամեծ հարստությունը ժողովուրդն ու նրա անսպառ մտավոր ներուժը: «Գիտության և կրթության ոլորտը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործուն ուղիներից է, հատկապես՝ գլոբալիզացիայի ներկա ժամանակահատվածում: Ինչպես ռազմավարական, այնպես  էլ կարևորագույն այլ ծրագրերի իրականացման գործում, նաև կրթության ոլորտում Արցախն զգում է մայր Հայաստանի և Սփյուռքի աջակցության անհրաժեշտությունն ու կարևորությունը»,-շեշտել  է  Բակո Սահակյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ևս, կարևորելով աշխատաժողովի անցկացումը, ասել է. «Մեր հիմնական զենքը, որը պետք է առաջ տանի Հայաստանն իր բարդ տարածաշրջանային խնդիրները լուծելու ճանապարհին, մեր գիտական և կրթական ներուժն է: Պետությունը բարձրագույն կրթության համակարգը դիտարկում է որպես   պետական կառավարման գերակա օբյեկտ: Կապակցելով բնակչության տնտեսության և պետության շահերը, ընդունում է կրթական ոլորտի տարբեր ուղղություններում պետության  գործունեությանը նպաստող օրենքներ և նորմատիվային իրավական ակտեր»:

Իսկ ԱՀ ԿԳՍ նախարար Սլավիկ Ասրյանն իր խոսքում, մասնավորապես ասել է. «Մենք՝ կրթական ոլորտի ներկայացուցիչներս, համագործակցելով և մեկս մյուսիս խնդիրներին լավ ծանոթանալով, կկարողանանք նպաստել պետության խնդիրների լուծմանը: Դիտարկել բարձրագույն կրթությունը սոսկ որպես առաջանցիկ, ճիշտ չէ, որովհետև ողջ կրթական  համակարգը պետք է գործի՝ սկսած նախադպրոցական հաստատությունից մինչև հետբուհական կրթություն. այս օղակները սերտ փոխկապակցված են և լրացնում են միմյանց: Բուհը  լիարժեք կարող է աշխատել, երբ դպրոցից ստանա գրագետ շրջանավարտներ, և մենք էլ կկարողանանք բուհն ավարտած խելացի մասնագետներով ապահովել կրթօջախները: Կրթական եռաստիճան համակարգը գործում է բոլոր բուհերում, և դրանք, կարևոր են որակյալ մասնագետներ ունենալու գործում»:

Մինչ միջոցառման բացումը, ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն  Մկրտչյանը և ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավիկ  Ասրյանը, կրթական ոլորտի ներկայացուցիչներ, ԱրՊՀ համալսարանականներ ծաղիկներ են խոնարհել արցախյան ազատամարտում ԱրՊՀ զոհված ուսանողների հիշատակը հավերժացնող  հուշակոթողին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ազգային վարկանշավորման համակարգ