ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ազատամուտում երիտասարդները ձևավորում են համացանցից օգտվելու մշակույթ

Հոկտեմբերի 3, 2016
Դպրոցական անցուդարձ

Մերօրյա աշխարհում բավական մեծ տարածում ունեն ինտերնետային կիբերհանցագործությունները,երեխայի տարիքին ու կրթական առանձնահատկություններին ոչ հարիր կայքերի առկայությունը, առկա է համացանցի միջոցով երեխայի հանդեպ տարբեր հանցագործությունների հնարավոր վտանգները, սոցիալական ցանցերում երեխաների անձնական տվյալների ու այլ տեղեկատվության ապահովության խնդիրը: Նաև խնդիր է երեխայի սոցիալ-կրթական-դաստիարակչական գործընթացի խաթարումը համացանցի ու առհասարակ համակարգչից կախվածության պատճառով, որոնց թիրախ կարող է դառնալ յուրաքանչյուրը։ Այն հետևանք է ինչպես անիրազեկության, այնպես էլ ծնողների ուշադրության և հետևողականության անբավարարության։ Ազատամուտում գործող ԻՄՓԱՔԹ երիտասարդական ակումբը շարունակում է համալրել իր հաջողությունների պատմությունը։ Արդեն 1,5 տարի գործող ակումբը հաջողությամբ ավարտեց նաև երրորդ համայնքային ծառայության ծրագիրը, որը այս անգամ խորագրել էր «Անվտանգ և վտանգավոր համացանց»։ Նպատակն էր համայնքի մեծահասակներին և երեխաներին, իրազեկել համացանցի օգտակարության և հավանական վտանգների մասին, որոնց կարող են իրենց երեխաները առնչվել՝ օգտվելով դրանից։ Ծրագիրն իրականացվեց համայնքի բնակելի թաղամասերից մեկի փոքրիկ պուրակում, որտեղ տեղադրվեցին նստարաններ, ցուցանակ։ Վերջինիս վրա զետեղվեցին տեղեկություններով պաստառ համացանցի դրական և վտանգավոր կողմերը, նրանից օգտվելու կանոնները, որոնք ուղենիշ կլինեն ծնողների համար։

Ակումբի անդամ 14-ամյա Վիկան, ով հաճույքով է մասնակցում ակումբի աշխատանքներին, նշում է.<<Այս ծրագիրը մեծ նշանակություն ունի համայնքի համար։ Հաճելի է ժամանակ անց կացնել գեղեցիկ վայրում և միաժամանակ անհրաժեշտ տեղեկություններ ստանալ համացանցի մասին>>։ Այս ծրագիրն իրականացվեց Ազատամուտի համայնքապետարանի հետ համագործակցությամբ (համայնքի ղեկավար՝ Ժորա Մարտիրոսյան):

ԻՄՓԱՔԹ ակումբում երեխաները ոչ ֆորմալ կրթական մեթոդներով սովորում եւ ուժեղացնում են իրենց կարողություններն ու գիտելիքները առաջնորդության, ակտիվ քաղաքացիության, աշխատունակության եւ սոցիալական ձեռներեցության բնագավառներում՝ ուսումնական մոդուլների միջոցով և յուրաքանչյուր մոդուլի ավարտից հետո իրականացնում են համայնքային ծրագրեր:

ԻՄՓԱՔԹ ծրագիրը Ռումինիայում մշակվել է «Նոր Հորիզոններ» հիմնադրամի կողմից եւ Հայաստանում իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի աջակցությամբ: 2016 թ. դրությամբ 33 ԻՄՓԱՔԹ ակումբներ են գործում Հայաստանի 6 մարզերում, որոնք ունեն ավելի քան 500 անդամ: Ակումբների կողմից իրականացվել են 60-ից ավելի համայնքային ծրագրեր:

ՎՎՀ Իջևանի գրասենյակ

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…