ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նոյեմբերյանում ԻՄՓԱՔԹ ակումբի և համայնքապետարանի համատեղ ծրագիրը

Հուլիսի 3, 2017
Լուրեր կազմակերպություններից

Նոյեմբերյան համայնքում  ԻՄՓԱՔԹ երիտասարդական ակումբը գործունեության մի քանի ամսվա պատմություն ունի, որտեղ ոչ ֆորմալ կրթությամբ երեխաները ձեռք են բերում հմտություններ  և գիտելիքներ  քաղաքացիական կրթության, առաջնորդության և այլ ասպարեզներից:  Կարևոր տեղ է հատկացվում  նաև տեղական իշխանության մարմինների հետ համագործակցությանը, որպեսզի երեխաները գիտակցեն տեղական կառավարմանը քաղաքացիների մասնակցության կարևորությունը: Եվ ահա, ակումբականները իրենց առաջնորդների հետ մշակեցին և  նախաձեռնեցին «Միասին մեր համայնքի համար» համայնքային ծառայության ուսումնական ծրագիրը (ՎՎՀ-ը ֆինանսավորում է ծրագիրը ), որի նպատակն էր համայնքի  զբոսայգու մի հատվածին  ավելի բարեկարգ տեսք հաղորդել և այն դարձնել  բնակիչների համար հանգստի հաճելի միջավայր: Համագործակցության հաստատման ակնկալիքով, նախագիծն   ու  իրենց գործունությունը ներկայացնելով նպատակով, նրանք հանդիպեցին Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանի հետ: Հանդիպման արդյունքում  համայնքի ղեկավարը կարևորելով երեխաների կողմից համայնքում փոփոխություններ բերելու ցանկությունը, խոստացավ անհրաժեշտ աջակցություն: Նախագիծը մեկնարկեց համայնքի Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանի տարածքում: Համայնքապետարանի աշխատակիցների աջակցությամբ որոշվեցին բարեկարգման ենթակա մանկական ճոճանակները, աղբարկղների ու տեղեկատվական նստարանի տեղադրման վայրերը: Երեխաները բարձր ոգևորությամբ տեսքի բերեցին ճոճանակները, որոնք պետք է վերանորոգվեն, տեղադրեցին փոքր աղբարկղներ՝ տարածքը չաղտոտեկու կոչերով: Տեղադրվեց նաև Հայրենական Մեծ պատերազմի հայազգի հերոսների (Հ.Բաղրամյան, Հ.Բաբաջանյան, Ա.Խամփերյանց և այլն) ու նրանց սխրանքների, հայկական դիվիզաների և նրանց անցած մարտական ուղու մասին երկլեզու պաստառներով տեղեկատվական նստարան: Ծրագրի իրականացման ընթացքում երեխաներին այցելեց նաև համայնքի ղեկավար Կ.Աբազյանը և գոհունակություն հայտնեց նրանց հասարակական ակտիվություն ցուցաբերելու, համայնքի բարեկարգման համար հոգատարություն դրսևորելու համար: Այս նախագծի իրականացումը համագործակցության միջոցով վկայում է, որ ցանկացած իրատեսական գաղափար իրագործելի է, եթե առկա է գաղափարի համատեղ քննարկում և լուծումների համաձայնեցում: Ակումբի անդամներին 12-ամյա Արփինեի համար սա առաջին մասնակցությունն էր նման նախագծին. «Ես այցելում եմ ակումբ գիտելիքներ ստանալու համար և թիմային  աշխատելու հմտությունը իմ հաջողություններից մեկն է: Եվ մենք հասանք մեր ցանկացած արդյունքին»:

ԻՄՓԱՔԹ  ծրագիրը մշակվել է Ռումինիայում՝  «Նոր Հորիզոններ» հիմնադրամի կողմից և Հայաստանում իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից: Ակումբները գործում  են ՀՀ 6 մարզերում: Նպատակն է համախմբել երիտասարդությանը  ԻՄՓԱՔԹ  խմբերում, աջակցել նրանց ձեռք բերել քաղաքացիական հասարակության և աշխատանքային շուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ կարողություններ:

ՎՎՀ Նոյեմբերյանի գրասենյակ

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…