ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Հուլիսի 4, 2017
Պաշտոնական լրատու

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել  Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագրի բացման պաշտոնական հանդիսությունը: Միջոցառմանը մասնակցել և ուսուցիչներին ողջունել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Էդուարդ Շարմազանովի խոսքով` այսօր ՀՊՄՀ-ում կարևոր իրադարձություն է: «Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը մայր հայրենիքում պատմական իրադարձություն է: Դժվար է թերագնահատել սփյուռքի գաղթօջախների դերն ու նշանակությունը: Պետականություն չունենալու պայմաններում դպրոցներն ու եկեղեցիներն են եղել կրթության և հայրենասիրության տաճարներ: Անկախ Հայաստանի պայմաններում շատերն ապրում են հայրենիքից դուրս, և շատ կարևոր է գաղթօջախների կապը մայր հայրենիքի հետ, իսկ այդ կապը հայոց լեզվի և պատմության միջոցով է ամրանում»,-նշել է Է. Շարմազանովը` ԱԺ-ի անունից իր երախտագիտությունը փոխանցելով Սփյուռքից ժամանած ուսուցիչներին: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն իր հերթին նշել է, որ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը գեղեցիկ ավանդույթ է դարձել: «Ուսուցիչների այցը ոչ միայն ուսումնական նշանակություն ունի. ծրագրի շրջանակում նրանք հետաքրքիր և լուրջ հանդիպումներ են ունենում, լինում Հայաստանի տարբեր վայրերում: Բացի այդ, գործնականում այստեղ են  գտնվում աշխարհի գրեթե բոլոր երկրներից ուսուցիչներ, և մեզ համար կարևոր է նրանց փորձը: Մենք մեր Սփյուռքի ուսուցիչների միջոցով տեղեկանում ենք, թե կրթական ինչ նորարարություններ, բարեփոխումներ կան աշխարհում և ինչպիսի հիմնախնդիրների վրա են աշխատում այդ երկրները: Դա շատ կարևոր է մեզ համար` ներքին բարեփոխումներ իրականացնելու համար»,-նշել է նախարարի տեղակալը:

Սփյուռքահայ ուսուցիչներին ողջունել են նաև ՀՊՄՀ ռեկտոր Ռ. Միրզախանյանը, Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՊՄՀ-ի Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը և ՀՊՄՀ-ի Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը:

Նշենք, որ Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագիըը գործում է 2000 թվականից` աստիճանաբար ընդլայնվելուվ և խորանալով: 2002 թվականից սկսած` այն ֆինանսավորվել է ՀՀ պետական բյուջեից:  Ներկայումս ՀՀ կառավարությունը հոգում է ուսուցիչների մեկամսյա կեցության և ուսումնական ծրագրերի հետ կապված բոլոր ծախսերը: Ճանապարհածախսը հոգում են ուսուցիչները  կամ համապատասխան ուսումնական հաստատությունները: Այս տարի ծրագրին կմասնակցի 62 ուսուցիչ` 17 երկրից (ԱՄՆ, Արգենտինա, Ավստրալիա, Բուլղարիա, Իսպանիա, Իրան, Թուրքիա, Մեծ Բրիտանիա, Հունաստան, Հորդանան, Շվեդիա, Ռոսաստան, Սիրիա, Ուկրաինա, Վրաստան, Ֆրանսիա): Ուսուցիչների ճնշող մեծամասնությունը ԿԳ նախարարության սույն ծրագրով վերապատրաստվում է առաջին անգամ: Այս տարի նախատեսված է վերապատրաստում վեց ուսումնական խմբերում` մանկապարտեզի, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի և գրականության դասավանդման, լրացուցիչ կրթության կազմակերպման ուղղություններով, ինչպես նաև փոքր խումբ` արտասահմանյան բուհերում հայերեն ուսումնասիրող ուսանողների համար:  Առավել մեծ թվով ուսուցիչներ գրանցվել են հայոց լեզվի և գրականության (16 հոգի), ինչպես նաև ավանդական մեկօրյա դպրոցների և տարրական ուսուցման (12 հոգի) խմբերում: Դասընթացների վերջում ուսուցիչներին տրվում են  ՀՀ ԿԳ նախարարության և Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի վկայագրեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Բերման բանաձևեր

    Թեմայի հեղինակ՝ Արփինե Մ

    Յուրաքանչյուր աշակերտ ունի տարբեր ընդունակություններ և սովորելու անհատական ոճ: Բերման բանաձևերը շատ են և հաճախ դրանցից օգտվելը հարմար չէ: Դրանք հիշելը դժվար է: Սակայն ամբողջ աղյուսակն անգիր անել պարտադիր չէ՝…

  • Աշակերտին գրողի և նրա ստեղծած աշխարհը տանելու ուղիները

    Թեմայի հեղինակ՝ Արսենյան

    Գրականությունը խոսքի արվեստ է, գրողի և իրականության հանդիպումի գեղարվեստական արտացոլքւ, մի ուրույն աշխարհ, որտեղ հյուսված են սեր ու ցավ, լույս ու ստվեր, անձնականն ու հասարակականը, ազգայինն ու համամարդկայինը: Գրողը կա…

  • Օրվա դասի պլան 6-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայից

    Թեմայի հեղինակ՝ Սիրանուշ Մուրադյան

    Հարգելի՛ կոլեգաներ,Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում օրվա դասի պլանի նմուշ առարկայից: Առարկա ՝Հայոց պատմություն Դասարան՝VI Թեմա՝ Հայաստանը պարթևա-հռոմեկան հակամարտության ոլորտում: Դաս՝ Հայաստանի պայքարն ընդդեմ Հռոմի ծավալապաշտական քաղաքականության:Արտավազդ Բ Դասի նպատակները ա/ակադեմիական…

  • Շնորհակալություն

    Թեմայի հեղինակ՝ manush

    «Հայկական կրթական միջավայրի» հետադարձ կապով և էլ. փոստի հասցեներով ստանում ենք նամակներ, որոնց հեղինակները խնդրում են հրապարակել իրենց շնորհակալությունն ու երախտագիտությունը:

  • 5-րդ դասարանում «Բաժանում» թեմայի ամրապնդում՝ խմբային աշխատանքով

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ Հակոբյան

    2-րդ խումբ. [ATTACH]3542[/ATTACH]

  • 5-րդ դասարանում «Բաժանում» թեմայի ամրապնդում՝ խմբային աշխատանքով

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ Հակոբյան

    1-ին խումբ՝ [ATTACH]3541[/ATTACH] 2-րդ խումբ՝ [ATTACH]3544[/ATTACH]

  • Հետազոտական աշխատանքները կրտսեր դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Օշական

    Այսօր դպրոցի խնդիրը ոչ միայն կրթության բարձր մակարդակի ապահովումն է,այլև աշակերտների մտածողության բազմակողմանի զարգացումը՝նրանց գիտելիքներն ինքնուրույն լրացնելու ,ժամանակակից ՏՀՏ-ից օգտվելու,կյանքում դրանք տեղին ու ճիշտ օգտագործելու կարողությունների և հմտությունների ձևավորումը:Իմ կարծիքով…

  • Բաց դասեր, հետազոտական աշխատանքներ քիմիայից

    Թեմայի հեղինակ՝ Balasan

    Հարգելի գործընկերներ, ելնելով քիմիայի դասերին հետազոտական և նախագծային աշխատանքների կազմակերպման, բաց դասերի անցկացման կարևորությունից և անհրաժեշտությունից, առաջարկում եմ թեմայում տեղադրել հետազոտական աշխատանքներ, բաց դասեր, ինչպես նաև նրանց ներկայացվող պահանջները, մեթոդական…

  • ՏՀՏ-ի կիրառումը քիմիայի դասընթացում

    Թեմայի հեղինակ՝ Naira1990

    ՏՀՏ-ի օգտագործումը քիմիայի դասերին զգալիորեն բարձրացնում է ուսուցման արդյունավետությունը, օգնում է դասի ժամանակ ստեղծել համագործակցման մթնոլորտ: Հետաքրքիր կլինի յուրաքանչյուրիդ կողմից տեղադրվող նյութերի ուսումնասիրումն ու օգտագործումը դասապրոցեսում:

  • Հավանականությունների տեսության տարրերի ուսուցումը դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ silva54

    Հարգելի՛ կոլեգաներ, կարծում եմ հավանականությունների տեսության տարրերի կիրառումը նպաստում է մաթ.տրամաբանության զարգացմանը և հարակից առարկաների խնդիրների լուծմանը: Կից տեղադրում եմ իմ աշխատանքը, որտեղ կան հավանականությունների տեսության տարրերի կիրառմամբ նաև կենսաբանության…

Ազգային վարկանշավորման համակարգ