ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ապահով միջավայրը կարևոր է յուրաքանչյուր երեխայի համար

Հոկտեմբերի 3, 2016
Դպրոցական անցուդարձ

Բերդի թիվ 3 հիմնական դպրոցում 2016 թ. ապրիլից գործում է ԻՄՓԱՔ-2 ակումբը(առաջնորդ՝ Լիանա Տերզիկյան), որին անդամակցում են միջին դասարանների սովորողներ: Ակումբի անդամներին ոչ ֆորմալ կրթական մեթոդներով ուսուցանվում է առաջնորդության, ակտիվ քաղաքացիության, աշխատունակության եւ սոցիալական ձեռներեցության բնագավառների գիտելիքներ և կարողություններ: «Ակտիվ քաղաքացիություն» մոդուլի ուսուցման ավարտին հաջորդեց առաջին համայնքային ծրագրի մշակումն ու իրականացումը: Ծրագրի անվանումն էը ,,Պատկերիր իրավունքներ,,, որի պատակն էր ավելացնել երեխաների ու նրանց հետ աշխատող անձանց, ծնողների տեղեկացվածությունը երեխայի իրավունքների ու բռնությունների տեսակների մասին : Կազմակերպվեց երեխայի իրավունքների, բռնության, խտրականության տեսակների ու դրանց հետևանքների վերաբերյալ տեղեկատվական միջոցառում 6-9-րդ դասարաններ աշակերտների մասնակցությամբ, որին հետևեց նկարների թեմատիկ մրցույթ: Ներկայացված աշխատանքները շատ հերտաքրքիր էին և շոշափում էին երեխայի տարբեր իրավունքներին, ֆիզիկական, անտեսման, հոգեբանական բռնության տեսակներին, ինչպես նաև խտրականությանը: Նկարների միջոցով երեխաները փորձել են ցույց տալ, թե ինչպիսի վատ հետևանքներ են ունենում առօրյայում երեխաների վրա գործադրվող նշյալ վատ երևույթները: Ձևավորված հանձնաժողովը ընտրեց լավագույն նկարները և սահմանված մրցանակներ, պատվոգրերը հանձնեց հաղթողներին: Մրցույթից հետո նկարները կցուցադրվեն դպրոցում դեռևս մի քանի շաբաթ: Նաև դպրոցում փակցվեցին «Ապահով միջավայր ամեն երեխայի համար» վերտառությամբ տեղեկատվական պաստառներ՝ երեխայի իրավունքներին, խտրականությանը և բռնության տեսակներին ու հետևանքների վերաբերյալ ծնողների, ոսուցիչների ու աշակերտների շրջանում իրազեկությունը բարձրացնելու նպատակով: Մրցույթի առաջին մրցանակային տեղ զբաղեցրած 8-րդ դասարանի 13 ամյա Մելինեն ասաց.<<Իմ ներկայացրած աշխատանքի միջոցով ցանկացել եմ ցույց տալ երեխայի ոտնահարված իրավունքը, որպեսզի դրանք չշարունակվեն և բոլորը ուշադրություն դարձնեն դրան, և երբեք չծաղրեն երեխային, որովհետև ամեն երեխա կարևոր է ու յուրահատուկ>>
Ծրագիրը հատկապես օգտակար է դեռահաս տարիքի աշակերտների համար, քանի որ այդ տարիքը անհատի ձևավորման շրջանն է և կարևոր է, որ այդ տարիքում երեխան ծանոթ լինի իր իրավունքներին, պարտականություններին և չենթարկվի տարատեսակ բռնությունների:

ԻՄՓԱՔԹ ծրագիրը Ռումինիայում մշակվել է «Նոր Հորիզոններ» հիմնադրամի կողմից եւ Հայաստանում իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի աջակցությամբ: 2016 թ. դրությամբ 33 ԻՄՓԱՔԹ ակումբներ են գործում Հայաստանի 6 մարզերում, որոնք ունեն ավելի քան 500 անդամ: Ակումբների կողմից իրականացվել են 60-ից ավելի համայնքային ծրագրեր:

ՎՎՀ Իջևանի գրասենյակ

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…