ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿՏԱԿ-ը ներկայացրել է հետազոտության արդյունքները

Հուլիսի 11, 2017
Լուրեր կազմակերպություններից

Աղվերանում տեղի է ունեցել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2016 թվականի վարկանիշավորան արդյունքների քննարկմանը նվիրված աշխատաժողով: Վարկանիշավորման հետազոտությունն իրականացրել է ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարության, բուհերի Որակի կենտրոնների, ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կրթության թիմի ներկայացուցիչներ:

Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին` ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանն իր բացման խոսքում նշել է, որ արդեն ամփոփվել են վարկանիշավորման արդյունքները և ընդգծել, որ գործընթացի նպատակը բուհերի թույլ և ուժեղ կողմերի վերհանման շնորհիվ համակարգին աջակցելն է: «Մենք պատրաստ ենք ներկայացնել համեմատական ցուցանիշներ տարբեր բուհերի համար, որպեսզի բուհերն իրենք կարողանան գնահատել սեփական խնդիրները և պլանավորեն, թե հետագա աշխատանքում ինչի վրա պետք է ուշադրություն դարձնեն»,- նշել է Արտակ Պողոսյանը՝ հավելելով, որ քննարկման ընթացքում ներկայացվելու է վարկանիշավորման տվյալների երկրորդային վերլուծությունը, գնահատման չափանիշները, արձանգրված  համակարգային խնդիրները /վերլուծությունն առաջիկայում հասանելի կլինի ԿՏԱԿ-ի կայքում/:

Բուհերի վարկանիշավորման մեթոդաբանությունը ներառում է 68 ցուցանիշներ, որոնցից յուրաքանչյուրին տրվում է որոշակի տեսակարար կշիռ, որն էլ ամբողջացնում է ընդհանուր պատկերը:

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է նաև բուհերի վարկանիշավորման ազգային համակարգի շրջանակներում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից 2016 թվականին իրականացված սոցիոլոգիական հետազոտությունը, որն անցկացվել է  ՀՀ պետական, ոչ պետական և պետության մասնակցությամբ 62 բուհերի ուսանողների և դասախոսների, ինչպես նաև ոլորտային գործատուների շրջանում:

Սոցիոլոգիական հետազոտության հիմնական նպատակն է  եղել պարզել ուսանողների բավարարվածությունը ՀՀ բուհերի կողմից մատուցվող կրթական ծառայություններից, պարզել դասախոսների ընդհանուր բավարվածությունը ՀՀ բուհերից, ինչպես նաև բացահայտել գործատուների բավարարվածությունը ՀՀ բուհերի շրջանավարտներից:

ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման շրջանակներում իրականացված սոցիոլոգիական հետազոտությանը մասնակցել է 62 բուհ, որից 50%-ը կազմել են պետական բուհերը, 43.5%-ը՝ ոչ պետական և 6.5%-ը՝ ՀՀ-ում գործող պետական մասնակցությամբ բուհերը: Մարզային բուհերը կազմել են ամբողջի 38.7%-ը, իսկ մասնաճյուղերը՝ 22.5%-ը:Հետազոտությանը մասնակցել է 1026 ուսանող: Ուսանողների 27%-ը եղել են արական սեռի, իսկ 73%-ը՝ իգական: Ուսանողների նվազագույն տարիքը կազմել է 18, իսկ առավելագույնը՝ 43: Հարցված ուսանողների 14.4%-ը բնակվում է գյուղական համայնքներում, իսկ 85.6%-ը՝ քաղաքային: Մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների 86.6%-ը կրթությունը շարունակում են նույն բուհում, իսկ՝ 13.4%-ը՝ նախընտրում են այլ բուհեր: Ուսանողների կողմից թվարկած՝ այլ բուհ տեղափոխման պատճառներից առավել մեծ կշիռ են ստացել՝ «որակյալ կթությունը»՝ 27.7%, «անձնական նախասիրությունը»՝ 25.5% և «բուհի հեղինակությունը»՝ 10.6%: Այլ պատճառների թվում են նաև «ուսման ցածր վարձը», «տվյալ մասնագիտությամբ այլընտրանքային բուհի բացակայությունը», «արտերկրում ուսումը սովորելու հեռանկարը», ինչպես նաև «մասնագիտության ընտրության» պատճառը: Համեմատաբար փոքր կշիռներ են ստացել «ծնողների և հարազատների խորհուրդ» և «բուհի կարգավիճակ» պատճառները: Մեծ կշիռ ունեցող մասնագիտություններից առաջինը  տնտեսագիտական մասնագիտություններն են, ապա՝ առողջապահական, հասարակագիտական, այնուհետև՝ ինֆորմատիկա և ՏՏ:

Ուսանողների կողմից առավել ցածր գնահատականներ են ստացել «Բուհի տարածքում ինտերնետի հասանելիության»` 10%, «Կարիերայի կենտրոնի աշխատանքներ»՝ 9%, և «Միջազգային մասնագիտական ամսագրերի և գիտական այլ ժողովածուների հասանելիություն»՝ 9% չափանիշները:  Բավարարվածության առավել բարձր գնահատական տրվել է «Մասնագիտական գիտելիքներ» և «Դասախոսների մասնագիտական պատրաստվածություն» չափանիշներին: Այս չափանիշներն առավելագույն բալով գնահատել են ուսանողների 61%-ը: «Կոռուպցիոն ռիսկեր» չափանիշը առավելագույն միավորով գնահատել են ուսանողների 60%-ը, իսկ բավարարվածության նվազագույն գնահատականով՝ ուսանողների 5%-ը: Ուսանողների բավարարվածությունը կրթական միջավայրից գնահատվել է հիմնականում բարձր։ Նրանց կողմից գնահատված բոլոր չափանիշներից առավել բարձր միջին գնահատական ստացել է «Մասնագիտական գիտելիքներ» չափանիշը:

Ուսանողների կողմից առաջարկվել են նաև մեխանիզմներ, որոնք կարող են նպաստել բարձրագույն կրթության որակի բարելավմանը: Ըստ այդմ ուսանողներն առանձնահատուկ կարևորություն են տվել երկու միջոցի. պրակտիկաների ավելացումը և անձնակազմի՝ որակավորված դասախոսներով համալրումը:

Ամփոփելով աշխատաժողովի աշխատանքները՝ մասնակիցները բարձրացրել են մի շարք հարցեր և  առաջարկներ՝ վարկանիշավորման համակարգի արդյունավետության բարելավման, տվյալների հավաքագրման և այլ հարցերի հետ կապված:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…