ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Միջոցառում Բերդի պետական քոլեջում

Հոկտեմբերի 3, 2016
Դպրոցական անցուդարձ

Բերդի պետական քոլեջում 2016 թ.ապրիլից գործում է ՍՔԱՅ երիտասարդական ակումբը, որի նպատակն է երիտասարդների մոտ ձևավորել առաջնորդության, քաղաքացիական, ձեռներեցության և այլ կարողություններ: Ակումբն ավարտելով իր ուսումնառության առաջին փուլը, մշակեց ու նախաձեռնեց իր համայնքային նախագիծը «Մտքի ու ֆիզիկական կրթությունն առաջնային է» անվամբ: Ծրագիրը բաղկացած էր երկու մասից՝ ինտելեկտուալ ներքոլեջային միջոցառումից և հաստատության մարզական փոքր տարածքի մասնակի վերանորոգումից: Ծրագրի նպատակն է աշխուժացնել քոլեջի ուսանողության առօրյան՝ ինտելեկտուալ մրցույթի միջոցով և բարեկարգել քոլեջի հարակից տարածքը ֆիզկուլտուրայի դասաժամերը պատշաճ անցկացնելու համար: Ինտելեկտուալ խաղին, որն կոչվում էր «Փորձիր մտքիդ ուժը», մասնակցում էին հաստատության տարբեր բաժինների ուսանողներից կազմված խմբեր: Խաղն բաղկացած էր 4 փուլից, որոնք ընդգրկում էին հարցեր ամենաբազմազան ոլորտներից՝ գիտություն, մշակույթ և այլն: Բոլոր մասնակիցները ստացան շնորհակալագրեր ու հուշանվերներ: Իսկ ուսանողների ֆիզիկական կրթությանն աջակցելու նպատակով քոլեջի բակում տեղադրվելու է պտտաձող, հանդիսատեսի համար նստարաններ: Ժյուրիի նախագահ, քոլեջի տնօրեն Լ.Գրիգորյանը կարևորելով ակումբի գործունեությունը, նշեց, որ նմանօրինակ ծրագրերը նպաստում են ուսանողների ուսումնառությունն ավելի հետաքրքիր դարձնելուն և ընդլյանելու յուրաքանչյուրի մտահորիզոնը: Իսկ ակումբի անդամ, քոլեջի 3 -րդ կուրսի ուսանող Վարդգես Մելքումյանը նշեց հետևյալ. «Ծրագիրն հնարավորություն է տալիս, որ իրականան երիտասարդների երազանքներն ու ուրվագծել բարեկեցիկ ապագայի ճանապարհները, քաջալերում սեփական մտքերն իրագործելու և կարևորեն իրենց»: Ծրագիրն իրականացվեց քոլեջի տնօրենության հետ համագործակցությամբ: Նախագիծը հետագայում կխթանի ուսանողների շրջանում հետաքրքիր ու օգտակար նախաձեռնությունների կազմակերպմանը և նրանց միջև, ինչպես նաև ակումբն ունեցավ իր առաջին ներդրումը քոլեջի մարզա-կրթական կյանքի աշխուժացման գործում: Ծրագրին աջակցել է քոլեջի տնօրենությունը (տնօրեն՝ Լյովա Գրիգորյան):

ՍՔԱՅ ակումբն ստեղծվել է Վորլդ Վիժին Հայաստան միջազգային կազմակերպության աջակցությամբ:
ՎՎՀ Իջևանի գրասենյակ

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…