ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կաքավաձորի Մ.Մխիթարյանի անվան միջնակարգ դպրոցում գործում է ԻՄՓԱՔԹ ակումբ

Հուլիսի 21, 2017
Դպրոցական անցուդարձ

Արագածոտնի մարզի Կաքավաձորի Մ.Մխիթարյանի անվան միջնակարգ դպրոցում գործում է ԻՄՓԱՔԹ ակումբը: Ակումբի գործունեությունը սկսել է սույն թվականի փետրվար ամսից, որն ունի երեք առաջնորդներ` Զվարթ Խաչատրյան,Խանում Խաչատրյան և Սասուն Ասատրյանը, ակումբ հաճախում են 12-15 տարեկան երեխաները:
Ակումբն իրականացնում է ոչ ֆորմալ կրթություն և երեք ամիսը մեկ ակումբակաները փորձում են լուծել համայնքային խնդիրներ:
Ակումբականները առաջին ծրագրով իրականացրեցին ծառատունկ դպրոցի այգում,ինճն էլ մեծ ոգևորոթյքւն առաջացրեց թե' ակուբ հաճախող երեխաների,թե' դպրոցի աշակերտների և թե' համագյուղացիների շրջանակում:
Իսկ օրեր առաջ  ԻՄՓԱՔԹ ակումբի  «Առաջնորդություն» մոդուլն ուսանելուց հետո ակումբականները եւ ակումբի առաջնորդները մշակեցին երկրորդ համայնքային ծրագիրը՝ «Դիմավորենք նոր ուսումնական տարին ավելի բարեկարգ դպրոցի բակում)» անվամբ, որի նպատակն էր դպրոցի բակի ցանկապատները հանել և տեղադրել աղբամաններ ու նստարաններ:
Ներկայացնելով ծրագիրը՝ համայնքի ղեկավար Հայկ Բաղդասարյանին,ստացանք նրա աջակցությունը,ինչը շաատ ոգևորիչ էր:Նա մեզ օգնեց աղբամանների պատրաստման ու տեղադրման հարցում:
Իսկ դպրոցի տնօրեն ` Է.Մինասյանի հետ քննարկումների արդյունքում ,նա մեզ աջակցեց ցանկապատները հանել և նստարանները տեղադրել: 
Երեխաները շատ ոգևորված էին իրենց կատարած աշխատանքով:Դպրոցում նման ծրագիր և նախագիծ առաջին անգամն էր իրականացվում:Ինչն էլ կայանալու համար շնորհակալություն ենք հայտնում «Վորլդ Վիժն» կազմակերպությանը, համայնի ղեկավար` Հ.Բաղդասարյանին,դպրոցի տնօրեն` Է.Մինասյանին, ինչպես նաև դպրոցի աշխատակիցներ` Զաքար Խաչատրյանին,Տոնական Խաչատրյանին աջակցության համար, առանց նման աջակցության մենք չէինք ունենա նման  արդյունք։

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…