ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

ԿԳ նախարարն ընդունել է Կորեայի Ջեոլաբուկ-դո նահանգի պատվիրակությանը

Հուլիսի 21, 2017
Պաշտոնական լրատու

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Կորեայի Ջեոլաբուկ-դո նահանգի ղեկավար Սոնգ Հա-Ջինի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Լևոն Մկրտչյանը կարևորել է կրթության և գիտության ոլորտներում հայ-կորեական հարաբերությունների դինամիկ զարգացմանը միտված գործնական քայլերը: 
Ներկայացնելով Հայաստանի կրթական համակարգում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքը՝ նախարարը շեշտել է, որ դրանք ուղղված են կրթության որակի բարձրացմանը կրթության բոլոր աստիճաններում, ինչպես նաև կրթություն-գիտություն, կրթություն-աշխատաշուկա կապի հնարավոր օպտիմալ մոդելի մշակմանը: ԿԳ նախարարը կարևորել է նաև համագործակացությունը գիտության ասպարեզում, մասնավորապես տեղեկատվական և նանոտեխնոլոգիաների ոլորտներում:
Սոնգ Հա-Ջինը նշել է, որ իրենք հետաքրքրված են Հայաստանի կրթության և գիտության ոլորտներում համագործակցության ակտիվացմամբ, նոր ծրագրերի ներդրմամբ: Ջեոլաբուկ-դոյի նահանգապետը ներկայացրել է իր ղեկավարած նահանգում կրթության և գիտության ոլորտներում համագործակցության հնարավոր ուղղությունները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հանրակրթության ոլորտում իրականացվող «Դպրոցական կայուն սնունդ» ծրագրին, ինչպես նաև TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին. նշվել է, որ մտադրություն կա Հայաստանի տարբեր մարզերում ընդլայնել TUMO-ի ցանցը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթության ոլորտի վերաբերյալ այլ հարցեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ազգային վարկանշավորման համակարգ