ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կայուն զարգացման նպատակների ազգայնացման գործընթացը` քննարկման առանցքում

Հուլիսի 26, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն այսօր ընդունել է ՄԱԶԾ քաղաքականության և ծրագրերի աջակցության գրասենյակի Կայուն զարգացման նպատակների ինտեգրման, խթանման և քաղաքականության մշակման աջակցության պատվիրակությանը: ՄԱԶԾ պատվիրակության այցի նպատակն է ծանոթանալ ՀՀ կողմից ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների ազգայնացման գործընթացին, ինչպես նաև աջակցել սահմանված նպատակների իրականացման ճանապարհային քարտեզի և բարեփոխումների օրակարգում  ընդգրկված համապատասխան  ռազմավարական փաստաթղթերի մշակմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված 17 նպատակները, որի չորրորդ նպատակը վերաբերում է ներառական և բոլորի համար որակյալ կրթության ապահովմանը, ինչպես նաև ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորության խթանմանը: Դավիթ Սահակյանը նշել է, որ ներկայումս մշակվող ռազմավարական փաստաթղթերը, այդ թվում` Կրթության զարգացման պետական ծրագիրը, ուղղված են վերոնշյալ քաղաքականության իրականացմանը: Նրա խոսքով` ՀՀ կրթության բյուջեն սահմանափակ է, որի շրջանակում պետք է լուծումներ գտնել` այն արդյունավետ տնօրինելու համատեքստում: Ըստ փոխնախարարի` այդ նպատակով ԿԳ նախարարությունն ակտիվ համագործակցում է տեղական և միջազգային կազմակերպությունների հետ, օգտագործում սփյուռքի ներուժը, ինչպես նաև սոցիալական պատասխանատվության շրջանակում ներգրավում արդեն կայացած կրթական համակարգերը` այլ ուսհաստատությունների զարգացման համար: «Որոշ ոլորտներում մեր երկրի տնտեսությունն առաջ է ընկնում կրթությունից: Օրինակ, ՏՏ բնագավառում այս տարի ունեցել ենք  բակալավրիատի 477 շրջանավարտ, մինչդեռ այս ոլորտի աշխատաշուկայում այսօր առկա է 2-3 հազար մասնագետի պահանջարկ: Առհասարակ, դպրոցներում բնագիտական առարկաների պահպանման և զարգացման, հանրակրթության ոլորտում տղամարդ ուսուցիչների ներգրավման, ինչպես նաև գյուղական համայնքներում հասանելի և որակյալ կրթության ապահովման խնդիր ունենք, քանի որ Հայաստանում առկա են 100 աշակերտից պակաս թվաքանակ ունեցող մեծ թվով դպրոցներ: Մեզ համար շատ կարևոր է յուրաքանչյուր համայնքում ունենալ դպրոց, այլ խնդիր է` հանրակրթության որ աստիճանի: Գործող ֆինանսավորման բանաձևի պարագայում` այսօր շատ գյուղական դպրոցներ հայտնվել են ծանր ֆինանսական վիճակում: Ներկայումս քննարկում ենք ֆինանսավորման նոր մեխանիզմներ ներդնելու հարցը, որտեղ նախատեսվում է պետականորեն ֆիքսել ուսուցչի նվազագույն աշխատավարձը և ներդնել այնպիսի համակարգ, որը հիմնված լինի դպրոցի իրական կարիքի վրա»,-նշել է Դավիթ Սահակյանը:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը նշել է, որ Հայաստանի կրթական համակարգը մի շարք ուղղություններով գրանցել է մեծ հաջողություն: «Հայաստանը տարածաշրջանում առաջատար է համընդհանուր ներառականության ներդրման առումով: Այն նաև հաջողություն է գրանցել նախադպրոցական կրթության հասանելիության ապահովման և ՄԿՈՒ ոլորտում բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Հայաստան ժամանած փորձագետները տարբեր երկրներում Կայուն զարգացման նպատակների իրականացման հարուստ փորձ ունեն և կկարողանան օժանդակել ՀՀ կառավարությանը»,-նշել է նա:  

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Արարատյան բակալավրիատ ծրագրին, կրթության ոլորտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակած չափորոշիչներին, ՄԿՈւ ոլորտում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում և այլն:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…