ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ինձ բացակա չդնեք

Հոկտեմբերի 3, 2016
Դպրոցական անցուդարձ

2016 թ. սեպտեմբերի 15-ին Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցում դպրոցի շրջանավարտ, ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսի մահով ընկած Հայկ Մինասյանի անունով բացվեց դասասենյակ իր իսկ սովորած դասարանում:
Դասասենյակի մոտ պատվո պահակ էին կանգնել 9-րդ դասարանի տղաները: Զինվորական հագուստով նրանք հարգանքի տուրք էին մատուցում կարմիր ժապավենով երիզված դասարանի դռան մոտ: Դասասենյակի մոտ հավաքվել էին այդ դասարանում այս տարի սովորող V Գ դասարանի աշակերտները և իններորդցիները:
Դասասենյակի բացման արարողությանը ներկա էին Հայկի ծնողները, քույրերը, հարազատները, Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Օհան ավագ քահանա Լուսարարյանը, Սբ Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը, Վանաձորի նոտար Մամիկոն Ասլանյանը, Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, մարզպետարանի սպորտի և կուլտուրայի բաժնի աշխատակից Ասատուր Սողոյանը, քանդակագործ Սարգիս Ղարիբյանը (Սևո): 
Մինչ դասասենյակի բացումը դպրոցի տնօրեն Համլետ Խումարյանը բացման խոսքով ներկայացրեց դպրոցի նախաձեռնությունը՝ Հայկի անունով կոչել այն դասասենյակը, որտեղ սովորել է նա: Ասաց, որ դասարանում տեղադրվել է Հայկի կիսանդրին, որը քանդակելու հովանավորը նոտար Մամիկոն Ասլանյանն է, իսկ քանդակի հեղինակը՝ Սարգիս Ղարիբյանը:
Այնուհետև դպրոցի տնօրենը և Հայկի հայրը կտրեցին դասասենյակի ժապավենը: Տեր Օհանը օրհնեց դասասենյակը, խոսեց մարդու էության, երկրային ու երկնային կյանքի գոյության մասին, կարդաց «Հայր մեր»-ը:
Կիսանդրին բացեցին Հայկի հայրը՝ Սամվել Մինասյանը, և V Գ դասարանի ավագ Դան Աշուղյանը:
Դպրոցի զինղեկ Վլադիմիր Մարդանյանը իր ելույթի ժամանակ խոսեց հերոսության, զինվորների կատարած քաջության ու հայրենիքին ծառայելու պատրաստակամության մասին:
Հայկի մասին խոսեց Հայկի դասղեկը՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հասմիկ Բաղդասարյանը: Նա հակիրճ ներկայացրեց Հայկի կենսագրությունը:
Հայրենասիրական բանաստեղծություններով ելույթ ունեցան նաև աշակերտները: Նրանց խոսքը հուզիչ էր և տպավորիչ:
Երեխաների ելույթից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմի զոհ դարձած բոլոր զինվորների հիշատակը, այնուհետև ծաղիկներ դրեցին Հայկի կիսանդրու առջև:
Վերջում խոսեցին Հայկի ծնողները, քույրերը: Նրանք շնորհակալություն հայտնեցին դասասենյակը Հայկի անունով կոչելու, որդու հիշատակը անմահ պահելու համար:

 

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…