ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանում դպրոցների անվտանգությունը բարելավվել է ԵՄ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցության շնորհիվ

Օգոստոսի 2, 2017
Լուրեր կազմակերպություններից

ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչությունը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր նշել են աղետների ռիսկի նվազեցման ԴԻՊԵԿՈ IV ծրագրի ավարտը՝ ներկայացնելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրի հիմնական արդյունքները:

Քաղաքականություն մշակողները, դպրոցները և ծնողները այսուհետ կարող են հետևել իրենց դպրոցի արտակարգ իրավիճակներին պատրաստվածության մակարդակին և առավել լավ հասկանալ յուրաքանչյուր դպրոցի խոցելի կողմերը դպրոցների անվտանգության մոդուլի շնորհիվ (safe.schoolnet.am): Մոդուլը մշակվել է ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հետ համատեղ և Դպրոցների տեղեկատվության կառավարման համակարգի մաս է կազմում: Այն ներառում է երկրի հանրակրթական դպրոցների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն, որը համայնքներին հնարավորություն է տալիս բացահայտել առաջնահերթ գործողությունները, որոնց միջոցով կբարելավվի երեխաների անվտանգությունը:

Դպրոցների անվտանգության մոդուլի միջոցով գործընկերները՝ ՀՀ կրթության և գիտության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների հետ միասին վերանայել են Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցների վարկանիշները ՝ ըստ սեյսմիկ և այլ վտանգների նկատմամբ խոցելիության մակարդակների: Հանրակրթական դպրոցների շենքերի գրեթե 80 տոկոսը դեռևս ունի միջին և բարձր սեյսմիկ խոցելիություն, և երեխաների ուսուցման անվտանգ պայմաններ ապահովելու համար դպրոցների անվտանգությունը համարվում է առաջնահերթ խնդիր:  

Աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակների պատրաստվածությանն ուղղված ուսուցումը բարելավելու նպատակով` ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների հետ մշակել է մի շարք ինտերակտիվ ուսուցման նյութեր, որոնք օգտագործում են ժամանակակից տեխնոլոգիաներ (GIS, էլեկտրոնային ճանապարհային քարտեզ, GPS): Նյութերը կիրառվել են Աշտարակի և Ստեփանավանի դպրոցներում, որի արդյունքում ներառվել են դպրոցների ուսումնական ծրագրերում:

Դպրոցների խոցելիությունն ավելի ճիշտ գնահատելու և համապատասխան լուծումներ գտնելու համար Երևանի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի և Վայոց Ձորի շուրջ 200 դպրոցների տնօրեններ անցել են վերապատրաստում «Հանրակրթական ուսումնական հաստատության աղետի ռիսկի կառավարում» թեմայով: 

ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև մշակել և փորձարկել է համայնքների աղետների ռիսկի կառավարման և աղետներին արձագանքման մեխանիզմների պլանավորման միասնական մոտեցում, որը հաշվի է առնում երեխաների խոցելի կողմերը, ինչպես նաև ներառում է համայնքների այլ խոցելի խմբերի կարիքները: Այն հիմնված է գործողՏեղական մակարդակում ռիսկի կառավարման (ՏՄՌԿ) մեթոդաբանության վրա, որը արդյունքում բարելավվել է՝ հատուկ ուշադրություն դարձնելով երեխաների խնդիրների ու կարիքների վրա: Մեթոդաբանությունը փորձարկվել է Տավուշի մարզի Խաշթառակ, Գետահովիտ և Ենոքավան համայնքներում, որտեղ համայնքների և մարզային պատկան մարմինների ներկայացուցիչները սովորել են, թե ինչպես կիրառել այն՝ տեղական մակարդակում երեխաների կարիքները հասցեագրելու համար:  

Մեթոդաբանությունը իրենից ներկայացնում է մասնակցային գնահատման գործընթաց, որը ներառում է համայնքին սպառնացող վտանգների մասին գիտական տեղեկության և խոցելիության վերլուծությունը, և նպաստում է աղետի ռիսկով տեղեկացված համայնքային սոցիալ տնտեսական զարգացման պլանավորմանը:

Ծրագրի շրջանակում 2016-2017թթ.-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցել է ՀՀ կրթության և գիտության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների, Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի, ինչպես նաև` այլ տեղական շահառուների հետ: 

Աղետների ռիսկի կառավարման ոլորտում կուտակված փորձը, մշակված մեխանիզմները և ռիսկի բացահայտման մեթոդաբանությունը թույլ են տալիս հուսալ, որ ազգային մակարդակում քաղաքականություն մշակողներն առաջնահերթություն կտան դպրոցների անվտանգությանը, բազմաթիվ համայնքներ հնարավորություն կունենան կազմել աղետի ռիսկով տեղեկացված սոցիալ տնտեսական պլաններ, ինչպես նաև ավելի շատ դպրոցներում կկիրառվի աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակների պատրաստվածության մասին ուսուցումը:

Նյութի աղբյուրը. ՅՈՒՆԻՍԵՖ

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…