ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ընտանիք» կենտրոն. «Հայրենիքը զորեղ է նվիրյալներով» խորագրով ռազմահայրենասիրական ամառային դպրոց ծրագիր

Օգոստոսի 9, 2017
Լուրեր կազմակերպություններից

Որո՞նք են լինելու վաղվա Հայաստանի սահմանները:
-Անոնք, որ պիտ գծեն հայ զինվորի արիությունն ու հայրենասիրությունը:

Գ. Նժդեհ

ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը Վանաձորի «Արբանյակ» ճամբարում հուլիսի 22-ից 30-ը իրականացրեց «Հայրենիքը զորեղ է նվիրյալներով» խորագրով ռազմահայրենասիրական պատանեկան ամառային դպրոց ծրագիրը:

Ծրագրի նպատակն էր նպաստել ազգային, համամարդկային արժեքներով հարուստ և հայրենասիրական գաղափարներով դաստիարակված անձի ձևավորման գործընթացին, բազմաբնույթ միջոցառումների միջոցով բարձրացնել նախազորակոչային տարիքի դեռահասների իրազեկությունն ազգային բանակի վերաբերյալ, ամրապնդել դեռահասների ռազմագիտության վերաբերյալ ունեցած գիտելիքները:

Ռազմահայրենասիրական պատանեկան ամառային դպրոցին մասնակցեցին դեռահասներ՝ Հայաստանից, Արցախից, Ջավախքից, ինչպես նաև սիրիահայեր:

Ծրագրի շրջանակում կազմակերպվեց և իրականացվեց «Հայտնաբերել հետախույզին», «Տեղանքի որոշումը կողմնացույցով», «Արագ, դիպուկ և հնարամիտ» ռազմաուսուցողական խաղեր: Խաղերի միջոցով մասնակիցները պատկերացում կազմեցին զինվորական առօրյայի մասին, ուսուցանվեցին հակառակորդին վնասազերծելու, ստեղծված արհեստական արգելքները շրջանցելու, հաղթահարելու և անվնաս դուրս գալու վարժանքներ, ինչպես նաև ստեղծվեցին պայմաններ նախաձեռնության, վճռականության և համարձակության որակների ցուցաբերման համար:

Անցկացվեց նաև առաջին բուժօգնության և տարհանման վարժանքներ. Ճիշտ հերթականությամբ կազմակերպել արտակարգ իրավիճակներում մարդկանց տարահանումն ախտահարման գոտուց, կիրառել  տուժածների կյանքին վտանգ սպառնացող գործոնների վերացման ձևեր:

Ծրագրի ընթացքում ամառային դպրոցը հյուրընկալեց կրթության և գիտության նախարարության մարզառազմական և արտաուսումնական վարչության պետ Արկադի Պետրոսյանին, վարչության անդամների, Երկրապահ կամավորական միության ներկայացուցիչների և ապրիլյան ռազմական գործողությունների մասնակիցների:

Ճամբարականները հյուրերին ներկայացրեցին մի քանի օրվա ընթացքում պատրաստած Հայոց բանակի 25 ամյակին նվիրված՝ «Հայրենիքը զորեղ է նվիրյալներով» խորագրով գեղարվեստական միջոցառում, որն համեմված էր  ոգեշունչ պարերի և հայրենասիրական երգերի կատարումներով: Հայ զինվորին բնորոշ տոկունությամբ և անկոտրուն կամքով, հայրենիքի ապագա պաշտպանները խոստացան պայքարել հայրենիքի խաղաղության և անվտանգության համար:

Ամառային դպրոցի մասնակիցների համար կազմակերպվեցին նաև փաստավավերագրական և ճանաչողական ֆիլմերի դիտումներ՝ Շուշիի ազատագրման, Հայաստանի Զինված ուժերում առկա զինատեսակների մասին, անցկացվեցին սեմինար-քննարկումներ՝ ‹‹Բանակաշինության առաջնահերթությունն ազգային անվտանգության ապահովման գործընթացում››, «Ռադիոկապի դերը բանակում», «Մերօրյա հերոսների սխրանքները» թեմաներով, հանդիպումներ՝ ապրիլյան ռազմական գործողությունների մասնակիցների, զորամասի սպայական անձնակազմի, Երկրապահ կամավորական միության անդամներին հետ: Հանդիպման ընթացքում ազատամարտիկ, «Շուշիի ազատագրման համար» և «Մխիթար Հերացի» մեդալակիր, բժշկական ծառայության մայոր Հարություն Կիրակոսյանը դեռահասներին պատմեց Շուշիի ազատագրման մասին հերոսական դրվագներ, հիացմունքով խոսեց նաև 18-ից 20 տարեկան մերօրյա հերոսների սխրանքների մասին, համոզմունք հայտնելով, որ նվիրյալ երիտասարդների շնորհիվ հայրենի երկիրը այժմ ապահով ձեռքերում է. ‹‹Այսօրվա երիտասարդը, ով կարողացավ պաշտպանել այն հողերը, որոնք գրավել էինք մենք, այսպիսի օջախների տված դատիարակության արդյունքն է››,- իր ելույթում նշեց մայոր Կիրակոսյանը:

Իսկ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի շրջանավարտ,  ապրիլյան պատերազմի մասնակից, «Վազգեն Սարգսյան» շքանշանակիր, սերժանտ Էդգար Մկրտչյանը համեստորեն լռելով կատարած սխրանքի մասին, իր մարտական փորձով և ռազմական գիտելիքներով կիսվեց ապագա զինվորների հետ:

Ծավալված քննարկումների արդյունքում դեռահասները գիտակցեցին, որ հայրենի երկիրը՝ անվտանգության և սահմանների անխախտելիության համար,  հայրենասեր, աննկուն կամքի տեր և մասնագիտական խորը գիտելիքներ ունեցող զինծառայողների կարիք ունի:

Ամառային դպրոցին մասնակից գյումրեցի, արցախցի,  ջավախքցի և սիրիահայ դեռահասներին համախմբեց նաև հայկական ավանդական պարերի ուսուցումը: Դպրոցականները մեծ ցանկությամբ և հետաքրքրասիրությամբ սովորեցին ազգային և ժողովրդական պարեր: Ջավախահայ և սիրիահայ դեռահասները իրենց հասակակիցներին ներկայացրեցին իրենց բնօրրանների վերաբերյալ տեղեկատվություն, խոսեցին հայկական դպրոցների, բարքի, կենցաղի, ավանդույթների և սովորույթների մասին,  քննարկեցին նաև առկա հիմնախնդիրները:

«Ընտանիք» կենտրոնի ռոբոտաշինության և ռադիոկապի խմբակների սաները ծրագրի մասնակիցներին պատմեցին կենտրոնում ձեռք բերած գիտելիքների, նորարարական տեխնոլոգիաների օգտագործմամբ  իրենց ստեղծած  ռոբոտների և հանրապետական մրցույթներում գրանցած հաջողությունների մասին: Նրանք հասակակից ընկերներին հորդորեցին ուսումնասիրել այս բնագավառը, ծանոթանալ նորորարական տեխնոլոգիաներին և ապագայում իրենց նպաստը բերել պետության և բանակաշինության հզորացման գործում:

Դեռահասների առողջ ապրելակերպի, ֆիզիկական կոփվածության ամրապնդման և մարզական կարողությունների ցուցադրման նպատակով զինծաղայողների հետ համատեղ անցկացվեցին ֆուտբոլի, վոլեյբոլի, թենիսի, բադմինտոնի մրցումներ և սպորտլանդիաներ:

Ամառային դպրոցում տիրող հայրենասիրական շունչն ու ոգևորվածությունը դրսևորվեց կազմակերպված գեղարվեստական միջոցառումների ընթացքում: 

Մասնակիցները բեմականացմամբ ներկայացրեցին հայոց բանակի ստեղծման անհրաժեշտությունը և դրանում հայ նվիրյալների գործուն մասնակցությունը:

Ամառային դպրոցի մասնակիցների յուրաքանչյուր խումբ առանձնացավ իր յուրօրինակ մտահաղացմամբ, նշանաբանով, համապատասխան  բեմականացմամբ և ցուցապաստառով: Իմաստալից էր խմբերի ընտրած անունները և դրանց մեկնությունը. «Մոնթեներ»՝ որպես ուժի, հզորության և հայրենասիրության արտահայտություն, «Սասնա ծռեր»՝ որպես թշնամու դեմ պայքարող դյուցազներ և «Ապրիլյան արծիվներ»՝ որպես հարատևության և հերոսական ոգու դրսևրման խորհրդանիշ: Դեռահասները հայ զինվորին բնորոշ տոկունությամբ և անկոտրուն կամքով, որպես հայրենիքի ապագա պաշտպաններ խոստացան պայքարել խաղաղության և հայրենիքի անվտանգության համար:

Ծրագրի փակումն ազդարարեց հրաժեշտի խարույկը: Երեկոյի ընթացքում երաժշտության հնչյունների ներքո խմբերը ներկայացան քայլերթով՝ ծածանելով Հայաստանի, Արցախի, Ջավախքի և ֆրանսիայի դրոշները:

Ճամբարականները եռագույն դրոշի գույներով կազմեցին շրջաններ և հանդես եկան միասնական շուրջպարով:

«Ընտանիք» կենտրոնի տնօրեն Ա. Մինասյանն ամփոփելով ծրագիրը՝ պատվոգրեր և մրցանակներ հանձնեց սպորտային մրցումներում, գեղարվեստական ու տարաբնույթ այլ միջոցառումներում լավագույնս դրսևորած մասնակիցներին ու խմբերին, որից հետո վառվեց խորհրդանշական խարույկը՝ որպես համախմբվածության և բարեկամության արտահայտություն:

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…