ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ-ում 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր. կրթությունից դուրս մնացած երեխաների վաղ հայտնաբերման համակարգ կներդրվի

Օգոստոսի 10, 2017
Լուրեր կազմակերպություններից

Ընթացիկ տարվա սեպտեմբերի մեկից ուժի մեջ է մտնում «Հանրակրթության մասին» օրենքի այն պահանջը, ըստ որի՝ ՀՀ-ում 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր: Մինչ այս պարտադիր էր 9-ամյա կրթությունը: Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը նկատեց, թե պարտադիր լինելն աշխարհում կայուն զարգացման նպատակներից մեկն է, որը ՀՀ-ում ոչ միայն օրենքի, այլ նաև սահմանադրական պահանջ է:

Աշոտ Արշակյանը, խոսելով ռիսկերից, նշեց, որ խնդիր ունեն յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի իրացման հետ: «Կան երեխաներ, որոնք ավարտելով 9-ամյա դպրոցը, չեն շարունակում կրթությունը, իսկ սեպտեմբերից 1-ից պետք է պարտադիր հաճախեն կա՛մ ավագ դպրոց, կա՛մ արհեստագործական ուսումնական հաստատություն, կամ միջին մասնագիտական ուսհաստատություն»,-ասաց նա:   

Արշակյանը նշեց, որ դպրոցն ավարտելուց հետո խնդիր կա այդ երեխայի բազան ունենալու, ճշգրտելու և կրթությունը կազմակերպելու հետ կապված: «Օրենքի պահանջ է, որ մինչև 2025թ-ը անցնելու ենք համընդհանուր ներառական կրթության կազմակերպման, և կարիք կա կրթության առանձնահատուկ պայմանների կրթության իրավունքի իրացման հետ: «Որոշ դեպքերում ծնողների չգիտակցելու կամ խնդրին լուրջ չվերաբերվելու դեպքում շատ երեխաներ կարող են դուրս մնալ կրթությունից»,-ասաց նա և նշեց, որ կրթությունից դուրս մնացածների թվում հիմնականում այն երեխաներն են, որոնց դեպքում երեխայի 6 տարին լրանալիս ծնողը մտածում է փոքր է ու չի ուղարկում:   

ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետը տեղեկացրեց, որ սեպտեմբերից փորձնական Լոռու մարզում մեկնարկելու է ծրագիր, ըստ որի՝ կրթությունից դուրս մնացած երեխաները վաղ կհայտնաբերվեն և դպրոց կուղարկվեն: «Փորձնական համակարգի կիրառումը Լոռու մարզից է սկսվելու, ամփոփումից հետո 2018-ին ամբողջ հանրապետության տարածքում արդեն կներդրվի»,-ասաց նա:  

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը նշեց, որ կրթությունից դուրս մնացած երեխաների խնդիրը միայն ԿԳՆ-ի խնդիրը չէ: Ըստ նրա, վիճակագրական տվյալներով կրթությունից դուրս է մնում տարեկան մոտ 300 երեխա, որը մեկ տոկոսից էլ քիչ է: «Այսինքն՝ շուրջ 300 երեխա չի շարունակել տվյալ ուսումնական տարում կրթությունը, անավարտ է թողել, և գուցե սեպտեմբերին կգա: Խոսքն այն երեխաների մասին է, որոնք մեկ անգամ եղել են դպրոցում ու ուսման կեսից դուրս են մնացել, որոնք հիմնականում սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքներ են»,-ասաց նա և շեշտեց նաև համընդհանուր ներառական կրթության ապահովման խնդրի մասին: 

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանի հավաստմամբ՝ 9-ամյա կրթությունից հետո չշարունակողների թիվը շատ փոքր է, չնչին է, և կազմում է 0,0 01 %: 

«2016-ի թվականի հետազոտությունը ցույց է տվել, որ 9-ից հետո մոտ 98%-ը շարունակում է կրթությունը: Իսկ այն հայտարարությունները, թե 10%-ը չի շարունակում, խոսքը վերաբերում է ավագ դպրոցներին, այսինքն՝ ավագ դպրոց չեն գնում, բայց գնում են նախնական կամ միջին մասնագիտական կրթական հաստատություններ: Այսինքն, ըստ էության, պետությունը խնդիր ունի լուծելու 2%-ի, որ կրթությունը շարունակեն»,-ասաց նա և հստակեցրեց՝ օրենքը չի պարտադրում ավագ դպրոց գնալ, այլ կարող են գնալ նաև մասնագիտական ուսումնական հաստատություններ:

Անդրադառնալով կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման համակարգին՝ Արտակ Պողոսյանը նշեց, որ դրանով հնարավորություն կունենան հետևել յուրաքանչյուր  երեխայի և հասկանալ՝ այդ նույն երեխան ինչու չի շարունակում հաճախել դպրոց:  

Ըստ պաշտոնյայի՝ սեպտեմբերի 10-ից հետո, երբ դպրոցներում հստակեցվի աշակերտների թիվը, ավտոմատ համակարգը ցույց կտա, թե 2011-ին ծնված երեխաներից, որոնք բազայում են գրանցված, կա՞ որևէ մեկը, որ որևէ դպրոցում ներգրավված չէ՝ հստակ պարզելով՝ այդ երեխաները ՀՀ-ում են, դո՞ւրս են եկել հանրապետությունից, բոլոր պատճառները՝ ինչու չեն եկել»,-ասաց նա:

Մեկ այլ հատվածում կգրանցվեն այն երեխաները, որոնք ինչ-ինչ պատճառներով ուսումնական տարվա կեսից անավարտ են թողնում կրթությունը, ինչպես նաև հաճախակի բացակայող երեխաները: «Ամենօրյա ռեժիմով կարող ենք տեսնել, թե ինչ վիճակում է տվյալ երեխան, որը նշագրումների համակարգով հատուկ դեպք վարողը գրում է, թե ինչ գործընթացի մեջ է: Խնդիրը հայտնաբերելուց հետո պատկան մարմիներին տեղեկացնում են և լուծումներ գտնում»,- նշեց Պողոսյանը:

Նյութի աղբյուրը. ԹԵՐԹ.am

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…