ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Կարբի գյուղի աշակերտուհիների թիմը Global Technovation-2017 մրցույթում արժանացել է մրցանակի

Օգոստոսի 10, 2017
ՏՀՏ նորություններ

Կարբի գյուղից աղջիկների թիմը հաղթող է ճանաչվել ԱՄՆ-ում տեղի ունեցած համաշխարհային մրցույթի «Կրթություն» անվանակարգում և արժանացել «Մարդկանց ընտրություն» մրցանակին:

Կրթության ազգային ինստիտուտի «Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաներ» բաժնի, «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության մրցույթը աղջիկների համար» համաշխարհային մրցույթի արդյունքում Հայաստանի Կարբի գյուղի՝ 5 աղջիկներից բաղկացած «Մեկ քայլ առաջ» թիմը իր ժեստերի հայերեն լեզուն սովորեցնող հավելվածով օգոստոսի 7-11-ը մասնակցեց ԱՄՆ-ի Սիլիկոնե Հովտում անցկացվող «Technovation» միջազգային մրցույթին:

Մրցույթին մասնակցել է 11000 աղջիկ 103 երկրից։ Եզրափակիչ անցած թիմերը հրավիրվել էին Մաունթին Վյու՝ ներկայացնելու իրենց նախագծերը։

Կարբի գյուղի դպրոցի աշակերտուհիներ Աղավնի Հակոբյանի, Սոնա Ավետիսյանի, Սվետլանա Դավթյանի, Վիոլետա Մկրտչյանի, Վարդանուշ Նազարեթյանի և ինֆորմատիկայի ուսուցիչ Վարդանուշ Հովհաննիսյանի թիմը համաշխարհային մրցույթի «Կրթություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել:
Հայ երիտասարդ աղջիկներից կազմված խումբն ընդգրկվել է Google կազմակերպած Technovation Challenge հավելվածների մրցույթի եզրափակիչ անցած թիմերի թվում՝ հաղթելով հանդիսատեսի համակրանքի անվանակարգում։

Ծրագիրը նախատեսում էր 12 շաբաթյա ուսուցում, որն իրականացվեց Կրթության ազգային ինստիտուտում: Ուսուցման ընթացքում աղջիկները սովորեցին բացահայտել, վեր հանել որևէ սոցիալական խնդիր իրենց համայնքում, և պատրաստեցին բջջային հավելված` լուծելու այդ խնդիրը:

Ռուզաննա Ստեփանյան
Կրթության ազգային ինստիտուտի
Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ

Ազգային վարկանշավորման համակարգ