ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեղրիի պետական քոլեջը տոնում է իր 15-ամյակը

Հոկտեմբերի 3, 2016
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարության Մեղրիի պետական քոլեջը տոնում է իր 15-ամյակը: Այդ առիթով քոլեջում կազմակերպվել էին հոբելյանական միջոցառումներ, որին մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարարության, պետական և տեղական կառավարման մարմինների, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հանրապետության նախնական և միջին մասնագիտական ուսհաստատությունների տնօրեններ, քոլեջի դասախոսներ, ուսանողներ: Նախարարի խորհրդական Ա. Աղբալյանը ներկաներին է փոխանցել նախարար Լևոն Մկրտչյանի ուղերձը, որում, մասնավորապես, նշված էր. «Դարեր շարունակ մեր ազգն աշխարհին ներկայացել է մշակույթի, գրի և դպրության հանդեպ տածած իր համապարփակ սիրով: Մեղրիի պետական քոլեջի գործունեության անցած 15 տարիներն այդ մեծ նվիրումի իրեղեն ապացույցն են, որը կարևորվում է ոչ միայն կրթական և հոգևոր նշանակությամբ, այլ նաև նպաստում է մարզում առկա բազում տնտեսական և սոցիալական հիմնահարցերի լուծմանը՝ հայոց աշխարհի համար մեծ կարևորություն ունեցող այս չքնաղ տարածաշրջանի պահպանմանն ու բարգավաճմանը: Ցանկանում եմ առանձնակի շնորհավորել Մեղրիի պետական քոլեջի մանկավարժական կոլեկտիվին, մաղթել նրանց ամենայն բարիք, երջանկություն և անսահման լավատեսություն՝ հանուն մեր հայրենիքի ապագայի և մեր սերունդների երազանքների իրականացման: Սիրելի՛ ուսանողներ, շնորհավորում եմ նաև ձեզ: Լիահույս եմ, որ հավատարիմ հայրենասիրական ավանդույթներին և պատվախնդրության ոգուն՝ ձեր փայլուն առաջադիմությամբ ու աշխատասիրությամբ կշենացնեք ձեր կրթօջախը և մեր բոլորիս հայրենիքը, կդառնաք մեր պետության առաջընթացի արժանի կերտողները, կմնաք ձեր հող-հայրենիքի նվիրյալ զավակներ»:

Նախարարի խորհրդական Ա. Աղբալյանն իր կողմից հավելել է, որ 2008 թվականին ՀՀ ԿԳ նախարարության աջակցությամբ ամբողջությամբ թարմացվել է Մեղրիի պետական քոլեջի գույքակազմը: «Տարիներ առաջ, երբ Երոպական Միության հետ մեկնարկեցինք 12 տարածաշրջանային քոլեջների ծրագիրը, բանակցությունների արդյունքում մեզ հաջողվեց բացի վերոնշյալ 12 քոլեջից, ծրագրում ներգրավել նաև հանրապետության բոլոր, այդ թվում՝ Մեղրիի պետական քոլեջը, որի արդյունքում դրանք համալրվեցին համապատասխան գույքով և սարքավորումներով: Այս 15 տարիների ընթացքում քոլեջն իսկապես պատմություն է կերտել. այն իրականացնում է ավելի մեծ առաքելություն՝ ամուր պահում է մեր հարավային դարպասը, երիտասարդներին կապում Մեղրիին»,-նշել է Ա. Աղբալյանը՝ հիշեցնելով, որ հանրապետության նախնական և միջին մասնագիտական ուսհաստատությունների տնօրենների հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ նախարար Լևոն Մկրտչյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ մարզային ուսհաստատությունները գտնվելու են նախարարության ուշադրության կենտրոնում:

Միջին մասնագիտական կրթության ոլորտում ունեցած երկարամյա մանկավարժական գործունեության և Մեղրիի պետական քոլեջի 15-ամյակի կապակցությամբ քոլեջի դասախոսներ Մարգարիտա Պետրոսյանը և Անուշ Կուլյանը պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով, իսկ Շուշանիկ Բաբայանը և Կարինե Ստեփանյանը՝ շնորհակալագրով: Կրթության ոլորտում ունեցած երկարամյա գործունեության և բարեխիղճ աշխատանքի համար քոլեջի տնօրեն Թամամ Հովհաննեսյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳ նախարարության պատվոգրով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարության կայք

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…