ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ազգային երգ ու պարը` Արցախում․ կայացավ Արցախի ուսուցիչների առաջին վերապատրաստումը

Օգոստոսի 18, 2017
Լուրեր կազմակերպություններից

Այս ուստարվանից սկսած՝ Արցախի դպրոցների 5-7-րդ դասարաններում կներդրվի և կդասավանդվի դպրոցական ծրագրի ամենահայրենասիրական առարկաներից մեկը՝ ազգային երգ ու պարը։

Այս նպատակով Արցախում երկու փուլով մեկնարկեցին ուսուցիչների վերապատրաստումներ, որոնք իրականացվեցին «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամի կողմից։

Վերապատրաստումների առաջին փուլին մասնակցեց Ստեփանակերտի և Արցախի տարբեր շրջանների դպրոցների 17 ուսուցիչ՝ ծանոթանալով ազգային երգ ու պարի նրբություններին և ձեռք բերելով առարկան դասավանդելու նոր ու օգտակար հմտություններ։ Վերապատրաստման ծրագիրը ներառում էր ութական երգ և պար, այդ թվում՝ պարերգեր։ Վերապատրաստումների երկրորդ փուլը կմեկնարկի օգոստոսի 26-ին և կավարտվի օգոստոսի 30-ին:

«Ազգային երգ ու պար» առարկայի ծրագիրը կներառվի Արցախի այն դպրոցներում, որոնց ներկայացուցիչները հաջողությամբ կհաղթահարեն քննությունները:

Նշենք, որ բացի արցախյան վերապատրաստումներից՝ օգոստոսի 14-18-ը Երևանում անցկացվեցին հավելյալ վերապատրաստումներ՝ ուղղված 6-7-րդ դասարանների ծրագիրը դասավանդող ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ու որակի բարձրացմանը: Այս հավելյալ ծրագիրը ամբողջությամբ «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամի նախաձեռնությունն էր, որին մասնակցեց 60 ուսուցիչ (25-ը՝ Երևանից, 35-ը՝ ՀՀ մարզերից)։

Նյութի աղբյուրը. «Այբ» կրթական հիմնադրամ

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…