ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Լևոն Մկրտչյանը ևս մեկ անգամ կարևորել է ուսուցչի դերը

Օգոստոսի 29, 2017
Պաշտոնական

«Ցանկացած փոփոխության գնալուց առաջ պետք է հստակ ձևակերպել նպատակը. ինքնանպատակ շարժումը կործանարար է կրթության համար, քանի որ մեր համակարգում բարեփոխումների արդյունքը 5-10 տարի հետո է երևում: Մենք ուզում ենք, որ դրանք լինեն լավ մտածված, հստակ ու ժամանակի թելադրանքով»,-նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում ՀՀ Սյունիքի մարզի կրթության պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ: Ներկայացնելով բարեփոխումների իրականացման կառուցվածքը՝ նախարարն այդ գործում առանձնահատուկ կարևորել է ուսուցչի դերը` շեշտելով. «Ներկայացնելով «Ուսուցիչ» նախաձեռնությունը` քարոզչության ցանկություն չունենք, այլ պարզապես ուզում ենք դիմել կրթության ոլորտի կարևորագույն հատվածին` ուսուցչությանը, ովքեր անկախության առաջին իսկ օրվանից առանց պատշաճ վարձատրության, առաքելության գիտակցումով կատարում են իրենց պարտականությունը: Ուզում ենք մշակել մոտիվացված համակարգ, որը կնպաստի ուսուցչի մասնագիտական որակի բարձրացմանը, նրա սոցիալական վիճակի բարելավմանը և կնախանշի հեռանկարային զարգացումները՝ դրանով նպաստելով ուսուցչի հեղինակության վերականգնմանը»,-ավելացրել է Լևոն Մկրտչյանը` կոչ անելով ուսուցչությանը` բովանդակային քննարկումների ժամանակ ակտիվություն ցուցաբերել, խոսքից անցնել գործի և գործնական ծրագիր ներկայացնել: Անդրադառնալով ուսուցիչների տարակարգերի, դպրոցների ընտրության խնդրին՝ ԿԳ նախարարը նշել է. «Անշուշտ, ուսուցիչ ասելով` ես, իհարկե, նաև տնօրենին նկատի ունեմ: Երբ ընտրությունից ընտրություն մենք նրա հպարտությանը  հարվածում ենք, չենք կարող ակնկալել, որ նրանք մեր երեխաներին, երիտասարդներին ճիշտ կդաստիարակեն: Մենք պետք է կարողանանք դպրոցական համակարգը դարձնել բոլորի հոգածության առարկան, իսկ դա պետք է սկսել ուսուցչից»:

Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում նախարար Լևոն Մկրտչյանը եղել է նաև Գորիսի պետական համալսարանում, ծանոթացել իրականացվող կրթական ծրագրերին և բուհի նյութատեխնիկական հնարավորություններին: Նախարարը հանդիպում է ունեցել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ, պատասխանել նրանց հուզող բալոր հարցերին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…