ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

12-ամյա պարտադիր կրթությունը` օրենսդրական պահանջ

Օգոստոսի 30, 2017
Պաշտոնական

Նոր ուսումնական տարվա գլխավոր առանձնահատկությունը 12-ամյա պարտադիր կրթության օրենսդրական պահանջն է: Այս մասին նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրել է ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը: ԿԳՆ-ն ուշադրություն է դարձնելու երկու խնդրի՝ առաջին, որ երեխաները ժամանակին՝ այսինքն 6 տարեկանից հաճախեն դպրոց և երկրորդ, որ հիմնական դպրոցը՝ 9-րդ դասարանն ավարտելուց հետո երեխաները անպայման  շարունակեն կրթությունը՝ հաճախելով կամ ավագ դպրոց, կամ էլ քոլեջ և ուսումնարան: Ըստ Աշոտ Արշակյանի՝ մի շարք ծնողներ խուսափում են իրենց երեխային 6 տարեկանից դպրոց ուղարկել, մտավախությամբ, թե նրանք դեռ պատրաստ չեն դպրոցին: Վարչության պետը հավատացնում է, որ այդ մտավախությունը անհիմն է: Ինչ վերաբերում է կրթությունը 9-րդ դասարանից հետո շարունակելու խնդրին.«9-րդ դասարանն ավարտելուց հետո աշակերտը պետք է իր կրթությունը շարունակի դպրոցում կամ միջին մասնագիտական կրթական հաստատությունում, սակայն ուսումնական պրոցեսը չի կարող կիսատ թողնել, քանի որ 12-ամյա կրթությունը, դառնում է պարտադիր պայման»,-նշել է Ա. Արշակյանը՝ հավելելով, որ օրենսդրությամբ երեխային դպրոց չտանելու համար ծնողների նկատմաբ կարող է վարչական տույժ կիրառվել: Մեր իրականության մեջ սակայն առայժմ նման դեպքերի համար վարչական տույժի կիրառման դեպքեր չեն եղել: ԿԳ նախարարությունը 12-ամյա պարտադիր կրթության օրենսդրական պահանջի կիրարկումն ապահովելու նպատակով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ԿՏԱԿ-ի հետ համատեղ պատրաստվում է գործարկել կրթությունից դուրս մնացած երեխաների վաղ հայտնաբերման էլեկտրոնային համակարգ, որը որպես փորձնական ծրագիր կներդրվի Լոռու մարզում: Անդրադառնալով համընդհանուր ներառականության անցնելու միջոցառումներին՝ բանախոսը տեղեկացրել է, որ հատուկ դպրոցները, որոնք ՀՀ-ում 21-ն են, վերակազմակերպվելու են՝ դառնալով մանկավարժահոգեբանական աջակցություն ցուցաբերող կենտրոն: Սյունիքի մարզում աշխատանքներն ավարտված են, գործըթնացը շարունակվում է Տավուշի և Լոռու մարզերում.«Մինչև 2025 թվականը մենք կանցնենք համընդհանուր ներառական կրթության: Այստեղ ևս խնդիր կա երեխայի կրթությունից դուրս մնալու հետ կապված, քանի որ շատ ծնողներ իրենց երեխաներին ուսման չեն տալիս, կարծելով, որ նրանց անհրաժեշտ են հատուկ պայմաններ: Այս համակարգը թույլ կտա հայտնաբերել նաև այդ երեխաներին և լուծել այդ խնդիրը»,-ընդգծել է Աշոտ Արշակյանը:

Ա. Արշակյանի տեղեկացմամբ նախնական տվյալներով այս տարի առաջին դասարան կհաճախի շուրջ 40000 երեխա:

Առաջին դասարանի աշակերտների վերջնական թիվը հայտնի կլինի սեպտեմբերի 5-ից հետո, երբ կձևավորվեն դասարանները:

«Բոլոր դպրոցներն ապահովված են դասագրքերով, և ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի 1-ից 4-րդ դասարանի աշակերտներին դասագրքերը կտրամադրվեն անվճար: Բացի այդ` սահմանամերձ 38 համայնքների բոլոր դասարանների  դասագրքերը նույնպես անվճար կլինեն: Այն դպրոցները, որտեղ շինարարական աշխատանքներ էին ընթանում, արդեն իսկ ավարտվել են և դպրոցները պատրաստ են սեպտեմբերի 1-ին»,-նշել է Ա. Արշակյանը:

Անդրադառնալով դպրոցների միավորման և խոշորացման ծրագրին՝ վարչության պետը նշել է, որ 13 դպրոց այս տարի կվերակազմավորվի, միանալով մոտակա այլ դպրոցների:

Դպրոցների վերակազմավորման պատճառն աշակերտների թվի նվազումն է, իսկ նպատակը` ուսուցման որակի բարձրացումը: Միավորվող դպրոցները տեղակայված են  քաղաքային համայնքներում:  Ինչ վերաբերում է հարցին, թե քանի մանկավարժ կմնա առանց աշխատանքի, ապա կոնկրետ թիվ նշել այս պահին դժվար է: Ա. Արշակյանի հավաստամբ՝ փորձելու են  փակվող դպրոցների ուսուցիչներին աշխատանքի տեղավորել այլ դպրոցներում. «Շատ քիչ ուսուցիչներ կմնան առանց աշխատանքի, քանի որ դպրոցների միավորման արդյունքում, պարզ է, չէ՞, որ աշխատատեղեր էլ կստեղծվեն: Բացի այդ` մի շարք ուսուցիչներ աշխատում են համատեղության կարգով, հետևաբար նրանք չեն դիտարկվի կրճատվածներ, քանի որ  առանց աշխատանքի չեն մնա»,- պարզաբանել է բանախոսը և հավելել, որ փակվող դպրոցների շենքերը միայն ու միայն կրթության ոլորտին են ծառայելու, որը, որպես պահանջ ամրագրված է նաև օրենքով:

Տեղեկությունները, թե դպրոցների տնօրեններն ու ուսուցիչներն անակնկալի են եկել դպրոցների փակման լուրից, վարչության պետի հավաստմամբ  չեն համապատասխանում իրականությանը. «Ուզում եմ հավաստիացնել, որ դեռևս երկու ամիս առաջ դպրոցներին նաև գրավոր տեղեկացվել է, որ փակվում են ու հորդորվել է ծանուցել նաև ուսուցիչներին: Անձամբ եղել եմ բոլոր դպրոցներում, ծանոթացել շենքային պայմաններին:  Ծանուցման և տեղյակ պահելու առումով խնդիր չկա: Վստահեցնում եմ, որ այն դպրոցները, որտեղ աշակերտները շարունակելու են իրենց կրթությունը, բոլորն ունեն շենքային լավ պայմաններ, նյութատեխնիկական բազա, մանկավարժական համակազմ և այլն»,- շեշտել է Ա. Արշակյանը:

Ասուլիսի ընթացքում հանրակրթության վարչության պետն անդրադարձել է նաև Բերդի վարժարանի և դպրոցի միավորմանը,  Արթիկի թիվ 7 ավագ դպրոցի շենքի և հանրային հնչեղություն ստացած մի շարք այլ հարցերի: 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…