ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Տավուշի մարզի շահերի պաշտպանության խմբերն ամփոփեցին իրենց աշխատանքները

Օգոստոսի 30, 2017
Լուրեր կազմակերպություններից

Տավուշի մարզի Ոսկեվան, Բաղանիս, Բերդավան և Հաղթանակ   համայնքների մոտ 50 երեխաներ  ընդգրկված են երեխայի շահերի պաշտպանության ծրագրում, որը նշյալ համայնքներում իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության կողմից երեխաների շահերի պաշտպանության խմբերն ամփոփեցին իրենց գործունեության  արդյունքները  տարեկան  ֆորումների ընթացքում, որին մասնակցում էին  համայքների ավագանու անդամներ, համայնքների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների, դպրոցների  և Տավուշի մարզի երեխայի, ընտանիքի և կանանց իրավունքների բաժնի ներկայացուցիչներ:

Ներկայացվել  են  տարվա ընթացքում ծրագրով իրականացված գործողությունները, նախաձեռնությունները, իրականացված համայնքային ծրագրերը և դրանց արդյունքները, քննարկվել  ապագա անելիքների և որոշում կայացնողների հետ համագործակցության  խորացման  հետ կապված հարցեր: Միջոցառումներին  որոշում կայացնողների և այլ կառույցների ներկայացուցիչների  կողմից բարձր է գնահատվել  խմբերի  գործունեությունը և վերահաստատել են, որ   երեխաները կարողանում են իրենց համայնքների հարցերի շուրջ մտածել, դրանց լուծման գործում երկխոսություն ծավալել որոշում կայացնողների հետ և կարևորում են իրենց դերը համայնքների զարգացման գործում:

Ծրագրի մասնակից 15-ամյա Ժաննան նշում է. «Երբ միացա ծրագրին և մասնակցեցի  տարբեր նախաձեռնությունների, բարդույթներից  ազատվեցի, որը մինչ այդ ունեի և  խանգարում էին  լինել ակտիվ:  Այժմ կարողանում եմ անկաշկանդ ներկայացնել  իմ կարծիքն ու տեսակետը և զգում եմ, թե որքան եմ փոխվել ծրագրին մասնակցելով»: 15-ամյա Լիլիթը կարևորում է իր դերը համայնքում՝ կիրառելով ստացած գիտելիքներն ու կարողությունները: Իսկ 14-ամյա Նարինեի հավաստմամբ, ինքը արդեն կարողանում է հիմնախնդիրների վերաբերյալ հանրային հարցումների մասնակցել և գտնել լուծման ճանապարհներ: Հաղթանակ համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն, պարոն Գ.Բիջոյանը ողջունեց այս ծրագիրը, նշելով, որ երեխաների մոտ ակտվիության ցուցանիշն է բարձրացել ու շատ է կարևոր, որ երեխաները համայնքում կարողանում խնդիրներ վեր հանել, դրանց առաջնայնությունը որոշել ու հետևողական լինել դրանց լուծման հարցում: Երեխաները նաև ստացան մասնակցության հավաստագրեր:

Ծրագրի շրջանակում  երեխաները վերապատրաստվել են  մարդու իրավունքների, շահերի պաշտպանության և որոշումների կայացման գործընթացում մասնակցության մեխանիզմների, կարիքների գնահատման, տվյալների հավաքագրման  ու վերլուծման դասընթացներին մասնակցելով, իրականացրել հարցումներ, մշակել գործողությունների պլան և ձեռնամուխ եղել համայնքային նախագծերի մշակմանը և իրականացմանը:  Ծրագիրը կրկին կշարունակվի հոկտեմբերից:

Շահերի պաշտպանության խումբը, որը ներառում է նշյալ համայնքների մոտ 33 երեխա, դասընթացների միջոցով ձեռք են բերում գիտելիքներ ու հմտություններ՝ համայնքային նախագծեր և քաղաքացիական նախաձեռնությունների, քարոզարշավների ու այլ միջոցառումների իրականացման նպատակով, որոնցում կներգրավվեն նաև որոշում կայացնողներին ու հանրությանը: Ծրագիրն իրականացվում է 6 մարզերում՝ Վորլդ Վիժն Հայաստան միջազգային կազմակերպության կողմից :

ՎՎՀ Իջևանի գրասենյակ

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…