ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Շարունակվում են մասնագիտական քննարկումները. հանդիպում «Դպրոց-կենտրոնների միության» ներկայացուցիչների հետ

Օգոստոսի 30, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են նոր ուսումնական տարվա հնարավոր խնդիրներն ու հիմնական առաջնահերթությունները: Իր ելույթում նախարարը նշել է, որ դպրոցները պետք է մշտապես կապի մեջ  լինեն միմյանց հետ և ապահովեն փորձի փոխանակում, քանի որ, ըստ Լևոն Մկրտչյանի, միայն այդ կերպ է  հնարավոր արդյունավետ բարեփոխումներ ապահովել համակարգում: Նախարարը կարևորել է նման հանդիպումների անցկացումը՝ ընդգծելով, որ միայն բաց հարթակում կարող են տարաբնույթ քննարկումներ լինել, որպեսզի այդ թվում բազմավաստակ մանկավարժները հնարավորություն ունենան իրենց դիտարկումները հստակ և հրապարակային արտահայտել: «Կրթության հիմնախնդիրները և, մասնավորապես, կրթության որակի բարձրացման հարցը հուզում է հասարակության բոլոր շերտերին: Վստահեցնում եմ,  որ բարձրաձայնված ոչ մի խնդիր անտեսված չի մնա, քանի որ  կրթության որակը, ուսուցչի և դպրոցի հեղինակությունը կբարձրանա միայն այդ խնդիրների լուծումից հետո: Ներկայումս համակարգը գտնվում է լուրջ վերափոխումների շեմին: Մոտ ապագայում հանրությանը կներկայացվի մինչև 2030 թվականի Կրթության զարգացման պետական ծրագիրը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն ներկայացրել է կրթության զարգացման հիմնական ուրվագծերը, և ինչպես ժամանակին դրված էր «Կրթություն բոլորի համար» քաղաքականությունը, ապա ներկայումս նոր՝ կրթակարգերի առկայություն է ավելի շատ պահանջում և հեռանկարային ուղղվածություն է սահմանվել մինչև 2030 թվականը: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր երկիր, մեկ անգամ ևս գնահատելով իր ռեսուրսները, պետք է հասկանա՝ դեպի ուր նպատակաուղղել կրթական համակարգը»,-նշել է նախարարը՝ իր ելույթում անդրադառնալով բնագիտական առարկաների կարևորման, օտար լեզուների մեթոդիկայի որակական պահանջների բարձրացման, կառավարման քարտեզի արմատական լուծման, դպրոցների ֆինանսավորման նոր մեխանիզմների մշակման, ուսուցիչների սոցիալական վիճակի բարելավման և այլ խնդիրների: «Բոլոր այս խնդիրներից զատ, անհրաժեշտ է վերանայել կրթական չափորոշիչները և իրականացնել ուսումնական ծրագրերի և ուսուցիչների աշխատանքի բեռնաթափման աշխատանքներ՝ միաժամանակ պահպանելով կրթության որակը: Շատ կարևոր է նաև տարակարգերի խնդիրը. ուսուցչին անհրաժեշտ է վերադարձնել իր մոտիվացիան, և, օրինակ, 1-4-րդ տարակարգերի մեջ պահպանել վարձատրության համամասնության սկզբունքը: Եթե, օրինակ, ուսուցիչը գիտությունների թեկնածու է, ուրեմն վերջինս պետք է հնարավորություն ունենա թռիչքաձև բարձրացնել իր տարակարգը»,-ընդգծել է նախարարը:

«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանն իր հերթին նշել է, որ ԿԳ նախարարի հետ նախորդ հանդիպումից հետո մի շարք բարձրաձայնված հարցեր ստացել են իրենց լուծումները: Նրա խոսքով՝ այս անգամ ևս միությունը պատրաստվում է ներկայացնել առաջարկների փաթեթ, քանի որ ըստ Ռուզաննա Մուրադյանի, միայն ազատ քննարկումների արդյունքում է հնարավոր գտնել համարժեք և արդյունավետ լուծումներ:

Ներկաները մի շարք հարցեր են ուղղել ԿԳ նախարարին, որոնք հիմնականում վերաբերել են ուսուցիչների վերապատրաստման, փոքր թվաքանակ ունեցող դպրոցների, ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի և այլ խնդիրների:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…