ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Գիտելիքի տոնը Կաքավաձորի Մ.Մխիթարյանի անվան միջնակարգ դպրոցում

Սեպտեմբերի 4, 2017
Դպրոցական անցուդարձ

Այս տարի Կաքավաձորի Մ.Մխիթարյանի  անվան միջնակարգ դպրոցը առանձնակի շուքով և խանդավառությամբ  նշեց նոր ուսումնական տարվա սկիզբը:

Դպրոցում տիրում էր տոնական մթնոլորտ։
Կազմակերպվել էր նոր ուսումնական տարվան նվիրված միջոցառում՝ առաջին և տասներկուերորդ դասարանների աշակերտների մասնակցությամբ:
Միջոցառման ընթացքում իր ողջյունի խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Էմին Մինասյանը: Իր  խոսքում Նա ամփոփեց անցած ուսումնական տարվա ձեռքբերումները և ողջունեց առաջին դասարանցիների մուտքը դպրոց:

Առաջին դասարանի և նախակրթարան այցելող  աշակերտներին անակնկալ նվերներ` դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ նվիրեցին Վոլդ Վիժեն կազմակերպությունն ու համայնքի ղեկավար` Հ.Բաղդասարյանը:Մեծ ոգևորությամբ և բարձր տրամադրությամբ առաջին դասարանցինները երդվեցին լավ սովորել և պիտանի մարդ դառնան ազգին:

Ոգևորված էին նաև չորրորդ դասարանի աշակերտները, ովքեր նստում են «Սասուն Մկրտչյանի» անունը կրող դասասենյակում:Ամռան ընթացքում «Ցանցերի Աշխարհ» շինանյութի խանութի տնօրեն Գ.Մարգարյանի կողմից լիովին վերանորոգվել էր դասասենյակը:

Ազգային վարկանշավորման համակարգ