ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Անկախությունը սկսվում է ազատությունից

Հոկտեմբերի 4, 2016
Դպրոցական անցուդարձ

Անկախության օրը նշեցին նաև Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցում:
Բացման խոսքով հանդես եկան կազմակերպիչներ Ռ. Բարսեղյանը և Մ. Խլոյանը: Նրանք տեսանյութին զուգահեռ՝ հակիրճ ներկայացրեցին մեր պատմության էջերը՝ սկսած 1915թ. եղեռնից մինչև մեր օրերը: Նրանք վստահեցրեցին, որ 25 տարվա հեռավորությունից մենք կարող ենք հպարտանալ մեր մեծ նվաճումներով, մեր փայլուն հաղթանակներով, հայոց խրոխտ բանակով, մեր հզոր հայրենիքով: Որից հետո բեմը տրամադրեցին միջոցառման մասնակիցներին:Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցի սաները քայլերթով բեմ բարձրացան և ներկայացրեցին 25 տարիների ընթացքում տեղի ունեցած կորուստներն ու ձեռքբերումները:Նրանք նշեցին, որ այսօր տոն է մեր երկրի համար, քանի որ ուղիղ 25 տարի առաջ մեր պատմության մեջ կատարվեց շրջադարձ, որի արդյունքում այսօր մենք աշխարհին ներկայանում ենք մեր սեփական պետականությամբ:Դպրոցի <<Մասրիկ>> համույթը իր պարերով էլ ավելի գեղեցկացրեց և շունչ հաղորդեց միջոցառմանը: Մեծ ոգևորություն էր տիրում դահլիճում. Աշակերտները ևս միացել էին նրանց պարերին ու երգերին:Այնուհետև հարց ուղղվեց դահլիճում ներկա գտնվողներին.
«Անկախության 25 տարին ի՞նչ տվեց մեր երկրին ու ժողովրդին»:
Դպրոցի տնօրինությունը, ուսուցիչները, աշակերտները իրենց կարծիքները հայտնեցին, որից հետո միջոցառումը դարձյալ շարունակվեց: Խոսեցին Արցախյան ազատամարտից, հայոց բանակից, հիշեցին նաև մերօրյա հերոսներին:
Ողջ միջոցառման ընթացքը ուղեկցվում էր տեսանյութերով: Վերջում մասնակիցները կոչ արեցին, որ պետք է միասնական լինեն, որ կարողանան իրենց պապերի կորցրած հողերը ետ բերեն, կարողանան արժանին հատուցել ցեղասպաններին, կարողանան աշխարհին ստիպել ընդունելու հայերի ցեղասպանությունն ու դատապարտելու ոճրագործներին:
«Պիտի գնանք» երգը նրանց շուրթերից այնքան հուզիչ, բայց միաժամանակ այնքան խրոխտ էր հնչում, որ համոզված ենք, որ մեր հողերը, այո՛, հետ ենք վերցնելու:
Վերջում Իրինան «Դու պիտի ապրես» բանաստեղծությամբ հավատացրեց, որ Հայաստանը կա ու կլինի հավիտյան:
Միջոցառումը ավարտվեց ազգագրական պարով:

Թ.Մկրտչյան

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…