ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ուսուցիչ» նախաձեռնությունը` հասարակական խորհրդի նիստի օրակարգում

Սեպտեմբերի 7, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: 

Խորհուրդը հաստատել է օրակարգում ընդգրկված երկու հարցերը, ապա Լևոն Մկրտչյանը հասարակական խորհրդի անդամներին ներկայացրել է ԿԳՆ-ի կողմից վերջերս ազդարարված «Ուսուցիչ» նախաձեռնությունը:

Նախարարի խոոսքով պայմանականորեն «Ուսուցիչ» անվանումը կրող ծրագիրը նպատակ ունի բարձրացնել ուսուցչի դերակատարությունը հասարակության մեջ, ուսուցչի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն ապահովել երկու հարթությունում՝ նրան արժևորելով  որպես մասնագետ և հասարակության ամենաակտիվ և նվիրյալ մտավորական, որի սոցիալական վիճակը և ապրելաձևը պետք է  համազոր լինեն այն առաքելությանը, որը նա կոչված է իրականացնել: Առաջիկայում նախատեսված են հանրային լայն քննարկումներ նախաձեռնության վերաբերյալ և այստեղ հասարակական խորհրդի դիրքորոշումը ևս կարևոր է:

«Բոլոր բարեփոխումները կմնան թղթի վրա, եթե չկարողանանք արմատապես փոխել վերաբերմունքը մեր կրթական համակարգի նվիրյալների հանդեպ: Վստահաբար մեր երկրի ամենակազմակերպված և գիտակից հատվածը շարունակում է մնալ ուսուցչական համակազմը: Շուրջ 37 հազար ուսուցիչ այսօր կատարում է իր պարտականությունները՝ մի մասն ամբողջական նվիրումով, մի մասը` դժգոհությամբ, բայց գործի կարևորության գիտակցումով, և միայն շատ փոքրաթիվ հատվածի համար է, որ կրթության բնագավառը պարզապես աշխատատեղ է: Ուսուցիչ ասելով՝ նկատի ունեմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ուսերին են վերցրել սերունդ դաստիարակելու պատասխանատվությունը և ծանրությունը: Ավելին` մինչև չկարողանանք ուղիղ և հասցեական դիտարկել այս հիմնախնդիրը և գտնել համապատասխան լուծումներ, որոնք կօգնեն բարձրացնել ուսուցչի դերակատարությունը հասարակության մեջ, մեր բոլոր ծրագրերը մեծ վտանգի տակ կլինեն»,- նշել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ ուսուցիչ են դիտարկվում դպրոցի աշխատողներն՝ սկսած տնօրենից: ԿԳ նախարարի խոսքով՝ ուսուցչական անձնակազմի սոցիալական վիճակն այսօր մտահոգիչ է և պետությունը պետք է այս հարցին մոտեցում ցուցաբերի և համապարփակ փոփոխություն իրականացնի: «Ուսուցիչ» ծրագրի մեջ երեք կարևոր կոմպոնենտ եմ առանձնացնում. առաջին կարևոր փուլը դպրոցի կառավարման համակարգի փոփոխություններն են՝ սկսած  կառավարման խորհուրդների  ձևավորումից, վերջացրած տնօրենի և ուսուցչի ընտրություններ:

Մյուս կարևոր խնդիրը վերապատրաստումների հատվածի վերանայումն ու դասագրքաստեղծ նոր մոտեցումների ներդնումն է: Այս հարցի կարգավորումը մենք պատկերացնում ենք Կրթության ազգային ինստիտուտի արմատական բարեփոխումների համատեքստում, որտեղ պատկերացնում ենք նաև առարկայական ծրագրերի և կրթական չափորոշիչների վերանայումն ու առարկայախմբերի հավասարակշռումը: Մենք գտնում ենք, որ առարկայական ծրագրերն ու դասացուցակները պետք է բեռնաթափվեն, մյուս կողմից ուժեղացվի բնագիտական ուղղվածությունն ու լեզուների ուսուցումը, իսկ առարկայախմբերի դասավանդումն ապահովվի ժամանակակից չափանիշներով: Երրորդ և ամենակարևոր կոմպոնոնենտը սոցիալականն է. հանրակրթության ոլորտում մենք ունենք տղամարդ ուսուցիչների համարյա իսպառ բացակայություն, երիտասարդ մասնագետների համակարգ մտնելու մոտիվացիայի բացակայություն, ցածր վարձատրություն: Սոցիալական քաղաքականության վերանայումը սկսելու ենք տարակարգերից. այս պահին ունենք 1-4 աստիճանի տարակարգերի համակարգ, որն արդյունավետ չէ, քանի որ անցումը տարակարգի մի աստիճանից հաջորդը բավականին բարդ է, ուսուցչի համար գրեթե անհնար: Բացի այդ տարակարգի համապատասխան աստիճանների համար սահմանված հավելավճարներն այնքան չնչին են, որ տարակարգի առկայությունը լավագույն դեպքում լուծում է ինչ-որ հավակնության, ոչ թե վարձատրության հարց: Ունենք նաև Արարատյան բակալավրիատի ծրագիրը, որը միջազգային չափանիշներին համարժեք նշաձող է սահմանում՝ բոլոր իմաստներով: Այսինքն՝ մենք սահմանել ենք բարձր շեմ, որի  ներքևի հատվածում կան 60-120 հազար դրամով վարձատրվող ուսուցիչների մեծ խումբ, որը ավելի լավ աշխատելու մոտիվացիա չունի: Մենք պետք է տարակարգերի համակարգն ավելի ճկուն և հասանելի դարձնենք:

Կրթական համակարգում մենք պետք է կարողանանք հաստատել նաև որոշակի արդարություն. խոսքը նախևառաջ հավասար հնարավորությունների և իրավունքների մասին է: Նույն ծանրաբեռնվածությամբ և նույն մասնագիտությամբ ուսուցիչները չեն կարող տարբեր աշխատավարձ ստանալ միայն այն պատճառով, որ մի տեղ աշակերտների թիվը շատ է, մեկ այլ տեղ` քիչ: Հետևաբար, կարիք կա արմատապես փոխել ֆինանսավորման բանաձևը, որով կոնկրետ կգնահատենք մեկ դրույք բազային արժեքը: Եվ անկախ այն հանգամանքից, թե դասարանում քանի աշակերտ է, եթե ուսուցիչն այդ ծանրաբեռնվածությամբ աշխատում է, ուրեմն նա պետք է ստանա առնվազն բազային արժեքը: Ուսուցիչը պետք է հստակ հասկանա, թե ինչ սկզբունքով է աշխատում վարձատրության համակարգը, հետևաբար մենք պարտավոր ենք տարիֆիկացիաները մոտեցնել աշխատավարձերի քաղաքականությանը: Ուսուցիչը պետք է  իր գործունեության ընթացքում ստանա կատարելագործման մոտիվացիա, այն է` որոշակի չափանիշներ ապահովելուց հետո տարիներ չսպասի` տարակարգը փոխելու և չնչին հավելավճար ստանալու համար, այլ համոզված լինի, որ ունի աշխատանքային առաջընթացի ոչ միայն բարոյական, այլ նաև նյութական խրախուսման մեթոդոլոգիա: Մենք պարտավոր ենք ընդլայնել նաև ուսուցչին տրամադրվող սոցիալական երաշխիքները: Օրինակ, այս համատեքստում դիտարկում ենք սահմանամերձ գոտու ուսուցիչներին ապահովագրական այլ փաթեթի տրամադրում, երիտասարդ ուսուցիչների խրախուսում, կենսաթոշակի տարիքի ուսուցիչներին մարզերում աշխատելու առաջարկ, ուսուցիչների տների վերականգնում, հողահատկացում. այսինքն` ճկուն սոցիալական փաթեթ, որը կօգնի ուսուցչի մասնագիտությունը դարձնել առավել հրապուրիչ: Չի կարող կրթության որակի պահանջ դրվել, եթե չհստակեցնենք ուսուցչին առաջարկվող սոցիալական փաթեթը և չմոտիվացնենք երիտասարդ մասնագետին»,- նշել է ԿԳ նախարարը:

Հասարակական խորհդի անդամները հարցեր են ուղղել ԿԳ նախարարին՝ «Ուսուցիչ» նախաձեռնության և հանրակրթության ոլորտի խնդիրների մասին, ինչպես նաև հանդես եկել սեփական առաջարկություններով:Նիստի ավարտին խորհուրդն հավանության է տվել «Ուսուցիչ» նախաձեռնությանը.   նախարարն առաջարկել է  նախարարություն ներկայացնել առաջարկներ, որոնք կարող են նպաստել ծրագրի բարելավմանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…