ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երկակի (դուալ) համակարգի տարրերը կփորձարկվեն Հայաստանի մասնագիտական ուսուցման և կրթության ոլորտում

Սեպտեմբերի 8, 2017
Լուրեր կազմակերպություններից

Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջում տեղի է ունեցել Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում երկակի (դուալ)  համակարգի տարրերի ներդրման մեկնարկն ազդարարող միջոցառում, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարության և գինեգործության ոլորտում առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ: Միջոցառումը կազմակերպվել էր ՄՀԶ ՄԿՈՒ ծրագրի աջակցությամբ, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ:

ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը ողջունել է միջոցառման  մասնակիցներին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի անունից և նշել, որ կրթության որակի բարձրացման խնդիրն օրեցօր ավելի արդիական է դառնում ոչ միայն կրթության, այլև արտադրության և ընդհանուր առմամբ պետության համար: «Կրթության որակն անհրաժեշտ է բարելավել կրթության ցանկացած մակարդակում՝ շահագրգիռ կողմերի ակտիվ ներգրավմամբ: Լինելով ամենաճկուն կրթական մակարդակը՝ ՄԿՈՒ-ն կարող է արագորեն արձագանքել ժամանակակից արտադրության փոփոխություններին: Այդ պատճառով երկակի(դուալ)   համակարգի ներդնումը կարող է համարվել կրթական բարեփոխումների հիմնական ուղղություններից մեկը»,-նշել է Արտակ Աղբալյանը` ընդգծելով, որ վերոնշյալ միջոցառմամբ կմեկնարկեն մասնավոր հատվածի ներկայացուցիչների և տարածաշրջանի որոշում կայացնողների հետ մի շարք հանդիպումներ և քննարկումներ: «Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջը պատրաստվում է իրականացնել «Երկակի կրթական համակարգի տարրերի ներդրումը ՄԿՈՒ հաստատությունում «Գինեգործություն» մասնագիտության համար» անցումային ծրագիրը, որը միտում ունի հետագայում վերածվել տարաշրջանային զարգացման ծրագրի: Դրա հաջող իրականացումից հետո քոլեջը կդառնա լիարժեք կազմավորված հաստատություն՝ վերաճելով գերազանցության տարածաշրջանային կենտրոնի և ստանձնելով ՄԿՈՒ բարեփոխումները ուղղորդողի և ընդլայնողի դերը»,-նշել է ԿԳՆ նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետը` հավելելով, որ երկակի համակարգը կպիլոտավորվի Տավուշի, Վայոց Ձորի, Շիրակի տարածաշրջանային և Երևանի պետական հումանիտար քոլեջներում:

Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի փորձագետ Յուլիա Ստակյանի խոսքով` երկակի (դուալ) համակարգի իրականացումը որակապես նոր մակարդակի կբարձրացնի որակյալ կադրերի և բարձր տեխնոլոգիաների արտադրության ոլորտի մասնագետների կրթությունն ու վերապատրաստումը: «Այս համակարգն օգնում է զարգացնել ՄԿՈւ շրջանավարտների մասնագիտական կարողությունները՝ ապահովելով վերջինների մրցունակությունը աշխատաշուկայում: Երկակի համակարգը նաև նպաստում է սոցիալական գործընկերության զարգացմանը կրթության ոլորտում, որն իր հերթին դառնում է տնտեսության արդիականացման և զարգացման հզոր խթան: Երկակի համակարգի կենտրոնում գտնվում է աշխատանքի վրա հիմնված գործընթացի հայեցակարգը, ինչը մեր երկրում երկար ժամանակ քննարկումների առարկա է եղել: Այս առումով՝ համակարգի ներդրումը հանդիսանալու է կրթության որակի բարձրացմանն ուղղված ամենաարդյունավետ քայլերից մեկը»,-ընդգծել է նա:

Նշենք, որ «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագիրն իրականացվում է զբոսաշրջության, գինեգործության և ճշգրիտ ճարտարագիտության/ՏՏ ոլորտներում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…